Վարդավառին ընդառաջ. Սևանի լողափերում վերահսկողությունը խստացվում է 

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևան քաղաքում և լողափերում եղանակի տաքացմանը զուգահեռ վերահսկողությունն առավել ակտիվացվել է: «Արմենպրես»-ի հետ զրույցում Սևանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը նշեց, որ այս օրերին համայնքապետարանի հերթապահ խմբերը, համագործակցելով տեսչական մարմինների, ոստիկանության հետ, ակտիվ աշխատում են հանրային վայրերում, լողափերում:

«Վերահսկողությունը կատարվում է, թե քաղաքում, թե հանրային լողափին: Ամառ է մարդիկ ուզում են հանգստանալ, դուրս գալ, մաքուր օդ շնչել, բնակաբար մենք էլ մեր աշխատանքները կազմակերպում ենք իրավիճակին համահունչ: Անցկացնում ենք հանդիպումներ բնակիչների հետ, կատարում ենք իրազեկման արշավներ, հաճախակի են դարձել քաղաքապետի մասնակցությամբ դիմակների բաժանումը: Համայնքապետարանն ունի իր հերթապահ թիմը, որը համագործակցում է տեսաչական մարմինների, ոստիկանության հետ, վերահսկում է, որ քաղաքում թաղումների, հոգեհանգստի արարողությունների հետ կապված մարդկանց կուտակումներ չլինեն»,-ասաց Արմինե Ղուկասյանը:

Նրա խոսքով, քաղաքը փորձում է ինչ-որ չափով ապրել բնականոն հունով՝ պահպանելով անվտանգության կանոնները: Նա նկատեց, որ մարդիկ ավելի զգոն են դարձել: Այս ընթացքում միջոցառումներ են կազմակերպում հասարակական կազմակերպությունների հետ, անցկացնում են ֆրանսերեն լեզվի առցանց դասընթացներ երեխաների համար, շատ փոքր խմբերով արշավներ են նախատեսում երիտասարդների համար: Փորձ է արվում վերադասավորել կյանքը ստեղծված իրավիճակին համահունչ:

«Հանրային լողափերում հատկապես շաբաթ, կիրակի օրերին վերահսկողությունը խստացվում է: Պարբերաբար իրազեկում ենք անվտանգության կանոնների հետ կապված, այն է՝ ջրից դուրս դիմակ կրելը, ախտահանիչներ ունենալը, սոցիալական հեռավորությունը պահելը: Սկզբում մարդիկ շատ դժվար էին հարմարվում, բայց հիմա տեսնում ենք, որ շատ դեպքերում նույնիսկ փոքր երեխաներն են դիմակ դնում»,-ասաց Արմինե Ղուկասյանը:

Համավարակով պայմանավորված այցելուների տեսանկյունից քաղաքում շարժ առայժմ չկա, բայց Սևանա լճի ափին շաբաթ, կիրակի օրերին փոքր-ինչ ակտիվություն է նկատվում: Արմինե Ղուկասյանը կարծում է, որ Վարդավառին ընդառաջ շարժ կլինի, այդ իսկ պատճառով թե տոնին նախորդող, թե հաջորդող օրերին վերահսկողությունը մեծանալու է, արդեն նախապատրաստվում են:

Սևանի քաղաքապետարանի տուրիզմի պատասխանատու Դավիթ Թորոսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ այս տարի Սևան եկած այցելուների շրջանում հանգստի կազմակերպման նախասիրությունների փոփոխություններ են նկատվում:

«Եթե այն ժամանակ մեծամասամբ եկողները գերադասում էին մնալ Սևանում, լինել այն լողափերում որտեղ մարդիկ շատ էին, ակտիվություն կար, ապա այսօր բոլորովին հակառակ պատկերն է: Հիմա մարդիկ նախընտրում են վայրի ափերը, այնպիսի տեղեր, որտեղ ակտիվ այցելություններ չկան»,-ասաց Դավիթ Թորոսյանը: Նրա խոսքով, սկսել են առաջ տանել արշավային տուրիզմի գաղափարը: Մարդիկ այս օրերին ավելի շատ նախընտրում են արշավները:

«Նախկինում, որ առաջարկեինք արշավներ, կասեին, ինչպես ավտոմեքենաս թողնեմ…և այլ պատճառաբանություններ, այսօր նախընտրում են գնալ վայրեր, որոնք շատերի համար անհայտ են»,-ասաց նա:

Սեզոնի բացմանը զուգահեռ Սևանում գործում է շրջիկ տեղեկատվական կենտրոնը, որը այցելուներին տարբեր լեզուներով ներկայացնում է տեղեկատվություն տեղի տեսարժան վայրերի մասին, ուղղություններ ցույց տալիս, թե ինչ կարելի է բացահայտել, ինչ երթողիներ, հյուրանոցներ կան, ջրային տրանսպորտի հետ կապված հնարավորություններ և այլն:

Աննա Գզիրյան

Հայերեն Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ