Արցախ

Արցախում ցեմենտի գործարան կկառուցվի. կայացել է Ներդրումային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

1 րոպեի ընթերցում

Արցախում ցեմենտի գործարան կկառուցվի. կայացել է Ներդրումային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, ով ի պաշտոնե հանդիսանում է նաև Արցախի ներդրումային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը, հուլիսի 6-ին հոգաբարձուների խորհրդի նիստ է հրավիրել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են «ՍԱՎՎԱ» ՍՊԸ կողմից Արցախում ցեմենտի արտադրության հիմնման ներդրումային խոշոր ծրագրի՝ Հիմնադրամին ներկայացված առաջարկները: Հոգաբարձուների խորհրդի անդամները, կապված գործարանի շահագործման հետ, էկոլոգիական նշանակությանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, գնային քաղաքականությանը և մի շարք այլ ուղղությունների վերաբերյալ հարցեր են հղել նիստին ներկա գործարարին և ստացել սպառիչ պատասխաններ: Որոշում է կայացվել համապատասխան գրավի դիմաց բավարարել վարկային հայտը, սակայն նախագահ Հարությունյանն ընդգծել է, որ ստանձնած պարտավորությունների իրականացման ընթացքը գտնվելու է Հիմնադրամի վերահսկողության ներքո:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում