Հասարակական

Հարազատը սխալ մարդու դի է ճանաչել. Արսեն Թորոսյանն անդրադարձավ տատիկի դին չգտնելու հայտնի դեպքին

1 րոպեի ընթերցում

Հարազատը սխալ մարդու դի է ճանաչել. Արսեն Թորոսյանն անդրադարձավ տատիկի դին չգտնելու հայտնի դեպքին

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է կորոնավիրուսից մահացած գյումրեցի տատիկի դին չգտնելու դեպքին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թորոսյանն այս մասին խոսեց լրագրողների հետ զրույցում:

«Տեղի էր ունեցել շփոթմունք ճանաչման պրոցեսում, ինչպես նաև դիերի տեղափոխման պրոցեսում: Տեղի է ունենում ճանաչում, որն այս դեպքում սխալ է տեղի ունեցել, հարազատը ճանաչել է իր հարազատի դին, սակայն իրականում այդպես չի եղել: Հետո նրանք ներողություն են խնդրել, որ սխալ մարդու դի են ճանաչել»,-պարզաբանեց Թորոսյանը:

Նա նաև նշեց, որ շփոթմունքն ուղղվել է:

Ավելի վաղ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտնել էր՝ ահազանգ է ստացել, որ կորել է գյումրեցի մի տատիկի դի: ՀՀ առողջապահության նախարարությունն արձագանքել էր՝ մասնավորապես նշելով, որ մինչև պատգամավորի հայտարարությունը, նախարարությունն արդեն իսկ տեղյակ է եղել դեպքին, հանգամանքները ճշտելու համար տեղեկացված է նաև ոստիկանությունը: Հուլիսի 2-ին Զոհրաբյանը հայտնել էր, որ կորոնավիրուսից մահացած գյումրեցի տատիկի դին գտնվել է: Նրան հուղարկավորել էին Նոր Հաճնում, ու արտաշիրիմում կարվի:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում