Կառավարությունը հաստատեց աշնանացան ցորենի արտադրության խթանման աջակցության ծրագիրը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, սույն նախագծով առաջարկվում է Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի, Տավուշի և Կոտայքի մարզերում 2-20 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող գյուղացիական տնտեսություններին վաճառվող, ինչպես նաև ցանք կատարելու համար արտադրված և/կամ ներմուծված աշնանացան ցորենի էլիտա և/կամ 1-ին վերարտադրության հավաստագրված սերմերի գնի մասնակի սուբսիդավորում կամ փոխհատուցում։

«Սուբսիադավորման փոխհատուցման գործընթացը կիրականացնի նախարարությունը։ 1 կգ-ի համար տրվող սուբսիդիայիկամ փոխհատուցման գումարը սահմանվում է 70 դրամ, ինչը հնարավորություն կտա տնտեսավարողներին ձեռք բերել որակյալ սերմեր՝ շուկայական գնից առավել ցածր գնով»,- ասաց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նախագծի ընդունումը կնպաստի հանրապետությունում ցորենի բերքատվության մակարդակի բարձրացմանը՝ շուրջ 30%-ով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ թեև ունենք ջրի, սերմացուի, ճանապարհի, պարարտանյութի խնդիրներ, բայց եթե այդ օրակարգի հարցերը լուծվեն, որոնք ժամանակի ընթացքում կլուծվեն, միևնույնն է՝ գյուղատնտեսությամբ զբաղվող մարդկանց բարեկեցության մակարդակը չի փոխվելու, քանի չունենք բովանդակային փոփոխություն, քանի դեռ չենք փոխել լավ ու վատ այգու, տնտեսության մասին մեր պատկերացումները, քանի դեռ գյուղատնտեսության աշխատանքները չեն պլանավորվում թուղթ ու գրիչով, և ավելի լավ է՝ համակարգչով: «Սա ոչ թե այն ծրագրերից է որ դիզվառելիք ենք տալիս, որի կեսը գնում չգիտենք ինչ է լինում, այլ մենք աջակցում ենք արդյունավետության բարձրացմանը, քանի որ ֆիզիկական աջակցությունը ոչ մի բանի չի բերում, պետք է լինի բովանդակային աջակցություն»,- ընդգծեց վարչապետը:

Հայերեն

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին