Այս տարվա հունիսին նախորդ տարվա հունիսի համեմատ մահվան դեպքերը աճել են 30 տոկոսով․ՀՀ վարչապետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց վիճակագրական տվյալներ կորոնավիրուսով հիվանդների առողջական վիճակի մասին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, պարետատան նիստից հետո ՀՀ վարչապետը տեղեկացրեց, որ կորոնավիրուսային հիվանդությամբ փաստացի բուժում է ստանում 10900 պացիենտ, որոնցից 2106 գտնվում է հիվանդանոցային պայմաններում:

«Նրանցից 536-ի առողջական վիճակը ծանր է, 117-ինը առանձնապես ծանր է, 1730 հիվանդի մոտ արձանագրվել է թոքաբորբ։ Երեկ մենք ունեցել ենք մահվան 10 նոր դեպք, իսկ մահերի ընդհանուր թիվը հասել է 453-ի»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ 2020 թվականի առաջին 5 ամիսների Հայաստանում ընդհանուր մահերի վիճակագրությունը բարվոք էր, սակայն այդ վիճակագրությունը արդեն իսկ փոխվել է։

«Ցավոք, պետք է արձանագրել, որ այս տարվա հունիսին նախորդ տարվա հունիսի համեմատ ունեցել ենք մոտավորապես 30 տոկոսով ավելի շատ մահվան դեպքեր։ Իհարկե, մահվան վիճակագրությունների փոփոխությունը ոչ ամբողջությամբ է կախված կորոնավիրուսի հետ, բայց, իհարկե, կորոնավիրուսի ընթացիկ վիճակը էականորեն ազդում է այդ գործոնի վրա»,- եզրափակեց Փաշինյանը։

Հայաստանում հուլիսի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 26065 դեպք, որոնցից 14563-ն` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 111 665 թեստավորում:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 523 նոր դեպք և 515 առողջացած։

Կառավարությունը հունիսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հունիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև հուլիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:

Հայերեն English Русский

Հայաստանում ֆրանսիայի նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Երևանի քաղաքապետարանը քաղաքը մաքրող նոր փոշեկուլներ է ձեռք բերել

ՀՀ պետական պարտքը 2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ 5 տրիլիոն 116 միլիարդ դրամ է

Հայաստանը քաղաքակրթական կամուրջ է Հնդկաստանի ու Եվրոպայի միջև. Երևանում կայացավ միջազգային համաժողով

Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են Դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները

Հայաստան-Լեհաստան մշակութային երկխոսություն. քննարկվել է գորգերի համատեղ ցուցադրության հնարավորությունը

Իսրայելը հայտարարել է Մեծ Բրիտանիայի դեմ պատասխան պատժամիջոցների մասին

Քվեարկության գաղտնիությունը խախտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Պակիստանը պատրաստ է պատասխանել Սաուդյան Արաբիայի դեմ հութիների հարձակումներին՝ ըստ Մեքքայի համաձայնագրի

Ծովինար Վարդանյանն ընտրվեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ