ԵՄ-ի և ԱՀԿ-ի շնորհիվ կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման 10 հազար թեստեր հասել են Հայաստան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևան են հասել ԱՀԿ-ի կողմից Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ձեռք բերված ախտորոշման 10 000 թեստեր՝ աջակցելու Հայաստանի արձագանքմանը համավարակին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ-ում ԵՄ գրասենյակից։

Ախտորոշման թեստերը ձեռք են բերվել ՀՀ առողջապահության նախարարությանն աջակցելու նպատակով, ինչը թույլ կտա ընդլայնել քաղաքացիների՝ նոր կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման անվճար թեստավորումը երկրի ամբողջ տարածքում։ Այս մոտեցումը համահունչ է ԱՀԿ-ի առաջարկություններին. թեստավորել բոլոր կասկածելի COVID-19 դեպքերը՝ հիվանդությունը ժամանակին հայտնաբերելու և դրա տարածումը վերահսկելու նպատակով:

Մատակարարման որակի՝ ԱՀԿ հավաստիացում ստացած թեստերի այս տեսակի միջոցով հնարավոր կլինի ընդամենը 75 րոպեի ընթացքում ստանալ ճշգրիտ պատասխան: Նման կարճ ընթացքի շնորհիվ հնարավոր կդառնա խնայել բուժանձնակազմի ժամանակնու էներգիան, նվազեցնել մարդկային սխալները և մեկ օրվա ընթացքում թեստավորել ավելի շատ քաղաքացիների:

Ախտորոշման թեստերի առաքումը ստանալու նպատակով ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն էին այցելել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Եգոր Զայցևը,ՀՀ առողջապահության նախարարիտեղակալ Լենա Նանուշյանը և ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը:

ԵՄ դեսպանը և ԱՀԿ ներկայացուցիչը հանձնել են թեստերը ՀՀ առողջապահության նախարարությանը՝որպես երկրում նոր կորոնավիրուսային հիվանդության տարածումը կանխելու ուղղությամբ առավել լայն օժանդակության մաս: Թեստերը կուղարկվեն ազգային լաբորատորիա (ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիա), որն իրականացնում է կորոնավիրուսային հիվանդության թեստերի հիմնական ծավալը՝ Երևանում և մարզերում։

Ընդհանուր տեղեկություն

Նոր կորոնավիրուսային համավարակով ստեղծված ճգնաժամի սկզբից ի վեր ԵՄ-ն և ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակը ակտիվորեն աջակցում են Հայաստանին վարակիդեմպայքարում: Հակահամաճարակային արձագանքմանը աջակցելու նպատակով՝ հունիսի 20-ին ԱՀԿ-ի և ԵՄ-ի համաֆինանսավորմամբ Հայաստան է ժամանել փորձագետների խումբ:

Թեստերի նվիրատվությունը նոր կորոնավիրուսային համավարակին ԵՄ արձագանքման մի մասն է։ Վիրուսից ներկայում տուժել է ավելի քան 188 երկիր և տարածք: 2020 թվականի մարտի 27-ին Եվրոպական միությունը հայտարարել է 30 միլիոն եվրո աջակցության փաթեթի մասին, որը կօգնի Արևելյան Եվրոպայի և Կովկասի վեց երկրներին, այդ թվում նաև Հայաստանին, կանխարգելել, հայտնաբերել և արձագանքել նոր կորոնավիրուսային համավարակին:

Ֆինանսավորումը կուղղվի առաջին հերթին անհապաղ և անհետաձգելի օգնության կարիքների բավարարմանը, ինչպիսիք են առողջապահական ոլորտի աշխատակիցների, առաջնագծի արձագանքողների և հիվանդների համար խիստ կարևոր պարագաների ձեռքբերումը: Երկարաժամկետ հեռանկարում աջակցությունը կուղղվի երկրի կարողությունների զարգացմանը՝ արձագանքելու առողջապահական արտակարգ իրավիճակներին։

Հայերեն العربية English Русский

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանը մասնակցել է Trigger X միջազգային օպերացիային. դուրս է բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Կենսաբազմազանության ճգնաժամը պահանջում է քաղաքական առաջնորդություն. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանի և Ղրղզստանի նախագահները արժևորել են միջազգային ու բազմակողմ հարթակներում Երևանի և Բիշքեքի փոխգործակցությունը

Համբարձում Մաթևոսյանն ու Աբդուլլահ Ալին քննարկել են մի շարք հարցեր

Հայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովը

Կենսաբազմազանության կորստի և շրջակա միջավայրի վատթարացման հետևանքներից ամենից շատ տուժում են երեխաները․ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայտարարությունը COP17-in ընդառաջ