Հասարակական

Քոչարյանի գործով դատական նիստն ընմիջվեց․ դատարանը փորձում է անվտանգ պայմաններ ստեղծել

1 րոպեի ընթերցում

Քոչարյանի գործով դատական նիստն ընմիջվեց․ դատարանը փորձում է անվտանգ պայմաններ ստեղծել

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, ընդմիջեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, 2008-ին ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը չի զբաղեցրել իր տեղը՝ տեղեկացնելով, որ շփվել է Covid-19-ով վարակակիր անձի հետ և պատրաստվում է թեստավորվել։

Պաշտպանական կողմը կրկին խնդրեց ապահովել հակահամաճարակային անհրաժեշտ պայմանները՝ հատկապես նիստերի դահլիճում դատավարության մասնակիցների միջև սոցիալական հեռավորությունը պահպանելու տեսանկյունից։ Պարզվեց նաև, որ նիստերի դահլիճը վերջին անգամ ախտահանվել է կիրակի օրը։ Դրանից հետո դրա հնարավորությունը չի եղել։

Դատարանն ընդմիջում հայտարարեց` պարզելու համար, թե հնարավոր կլինի՞ շարունակել նիստը` կապված տեխնիկական հարցերի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում