Արցախ

Արցախում հաստատվել է COVID-19-ի 3 նոր դեպք, ընդհանուր՝ 118 դեպք

1 րոպեի ընթերցում

Արցախում հաստատվել է COVID-19-ի 3 նոր դեպք, ընդհանուր՝ 118 դեպք

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախում հունիսի 28-ի դրությամբ կորոնավիրուսային վարակը հաստատվել է 118 քաղաքացու մոտ, որից 87-ն առողջացել են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։

Արցախում ընդհանուր առմամբ, կատարվել է 1921 թեստավորում: Երկրում կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ, ովքեր միևնույն ընտանիքի անդամներ են, ապրում են Շուշիի շրջանում, և որպես նախկինում հաստատված վարակի օջախի կոնտակտավորներ՝ նախապես մեկուսացված էին: Կա 55 մեկուսացված անձ։

Վարակակիր մյուս քաղաքացիների առողջական վիճակը գնահատվում է բավարար: Երկրում մահվան դեպքեր չեն արձանագրվել։

Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև հունիսի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 30 օրով` 2020 թվականի հունիսի 11-ից, ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի հուլիսի 11-ը, ժամը 22:00-ը ներառյալ։

Լիլիթ Դեմուրյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում