Ուկրաինական ավիաընկերությունը շուտով կվերսկսի միջազգային 24 չվերթ. Երևանն ուղղությունների ցանկում է

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ուկաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերությունը հուլիս ամսից նախատեսում է վերսկսել չվերթները դեպի 9 քաղաք, իսկ օգոստոսից՝ դեպի ևս 16 քաղաք:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով AnalitikaUA.net-ին, Երևանն օգոստոսին կայանալիք ուղղությունների ցանկում է:

Հուլիսի 1-15-ը ՈւՄԱ-ն պլանավորում է իրականացնել չվերթներ Կիևից Ստամբուլ, իսկ Օդեսայից և Կիևից՝ դեպի Թել Ավիվ:

Բացի այդ, ամեն երեքշաբթի և շաբաթ օրերին նախատեսվում են չվերթներ Կիև-Ամստերդամ ուղղությամբ, իսկ ամեն չորեքշաբթի և կիրակի՝ Կիև-Փարիզ:

Հուլիսի 16-30-ը կլինեն նաև թռիչքներ դեպի Դուբայ և կիրականացվեն չորեքշաբթի և շաբաթ օրերին: Նույն ժամանակահատվածում կավելանան նաև Կիև-Թբիլիսի, Կիև-Լառնակա, Կիև-Աթենք, Կիև-Լոնդոն, Կիև-Տորոնտո չվերթներ:

Օգոստոսին ամեն շաբաթ 2-3 հաճախականությամբ ուղղությունների ցուցակում են նաև՝ Ֆրանկֆուտ, Փարիզ, Բաթումի, Նիցցա, Հռոմ, Նեապոլ, Բաքու, Բեռլին, Միլան, Մյունխեն, Պրահա, Երևան, Մադրիդ, Վիեննա, Բարսելոնա և Քիշնև քաղաքները:

Պատրաստեց Լիլիթ Դեմուրյանը

Հայերեն العربية English Русский

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել