Անոնս

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Ինչպես փրկել ներքին տուրիզմը

2 րոպեի ընթերցում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Ինչպես փրկել ներքին տուրիզմը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Զբոսաշրջությունը կորոնավիրուսի համավարակի պատճառով ամենամեծ վնասները կրած ոլորտներից է։ Արտակարգ դրության ռեժիմը, տնտեսական գործունեության սահմանափակումները, երկրների միջեւ թռիչքների դադարեցումն ու փակ սահմաններն ուղղակիորեն հարվածեցին երկրի զբոսաշրջային ոլորտի զարգացմանը։ Այնինչ նախորդ տարվա ձեռքբերումներն ու զբոսաշրջիկների մեծ հոսքը հաշվի առնելով, այս տարին ավելի խոստումնալից էր թվում։

Այս պայմաններում Հայաստանը, ինչպես եւ աշխարհի գրեթե բոլոր երկրները քայլեր են ձեռնարկում ներքին տուրիզմը զարգացնելու ուղղությամբ։ Արտակարգ դրության ժամանակ փակ սահմանների պայմաններում որքանո՞վ է ակտիվացել ներքին տուրիզմը, արդյո՞ք նկատվում է սոցփաթեթի շրջանակներում հանգստացողների շարժ: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում տուրիստական կազմակերպությունների, հյուրանոցների եւ հանգստյան տների ներկայացուցիչները հիմնականում փաստում էին, որ չնայած ակնկալվում էր դրական դինամիկա ներքին տուրիզմի մասով, սակայն նման միտումներ դեռեւս չկան։

Վարակվելու վախը մարդկանց ստիպում է ձեռնպահ մնալ հանգստյան տներ եւ հյուրանոցներ այցելելուց։ Այս պատկերը բավականին մտահոգիչ է, քանի որ զբոսաշրջային ոլորտում ներգրավված են բավականին մեծաթիվ մարդիկ՝ աշխատողներ, որոնց աշխատանքից զրկվելը լրացուցիչ սոցիալական եւ տնտեսական խնդիրներ կարող է առաջացնել»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում