Արցախ

Արցախի Ազգային ժողովը հունիսի 30-ին արտահերթ նիստ կգումարի

2 րոպեի ընթերցում

Արցախի Ազգային ժողովը հունիսի 30-ին արտահերթ նիստ կգումարի

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ԱԺ նախագահի տեղակալի, մշտական հանձնաժողովների նախագահների, խմբակցությունների ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հունիսի 26-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, խորհրդակցության ընթացքում ԱԺ նախագահը հրապարակել է որոշում՝ Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 40-րդ հոդվածի համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ 2020 թվականի հունիսի 30-ին` ժամը 11:00-ին արտահերթ նստարջան գումարելու մասին: Նստաշրջանի օրակարգը սահմանվում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների կողմից։

Օրակարգում կլինեն հետևյալ հարցերը.

1․Արցախի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին (Զեկուցող՝ ԱՀ Ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյան);

  1. «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին (Զեկուցող՝ պատգամավոր Արամ Գրիգորյան);
  2. «Յոթերորդ գումարման Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին» Ազգային ժողովի 2020 թվականի մայիսի 21-ի ԱԺN-011-7 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին (Զեկուցող՝ ԱԺ նախագահ Ա. Թովմասյան);
  3. Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության մասին տարեկան հաղորդումը (Զեկուցող՝ ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյան);
  4. Արցախի Հանրային հեռուստառադիոընկերության 2019 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդում (Զեկուցող՝ Խորհրդի նախագահ Արսեն Առստամյան)։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում