Ոսկեհատում հայ-արգենտինական համագործակցության շրջանակում ստեղծվում է փորձացուցադրական դաշտ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում շարունակվում են Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ու Արգենտինայի գյուղատնտեսական ազգային ինստիտուտի (INTA) միջև համագործակցության նախագծի շրջանակներում նախատեսված փորձացուցադրական դաշտի ստեղծման աշխատանքները, որոնց նպատակն է ներդնել տեղական գյուղատնտեսական մեթոդների համար այլընտրանքային տեխնոլոգիաներ՝ հայ գյուղատնտեսների արտադրողկան ծավալները բարձրացնելու նպատակով:

Այս նախագծին մասնակցող կազմակերպություններն են Հայաստանի Ազգային ագրարային համալսարանը, Հայկական ընդհանուր բարեգործական միությունը, Արգենտինայի Գյուղատնտեսական տեխնոլոգիաների ազգային ինստիտուտը, «Հայաստանի հողեր» - «Կարաս Վայնս» արգենտինական կապիտալով ընկերությունները և Արգենտինայի Արտաքին գործերի նախարարության Հարավ-Հարավ և Եռակողմ համագործակցության արգենտինական ֆոնդը (FO.AR):

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում Արգենտինայի դեսպանությունից,

հունիսի 26-ին Արգենտինայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Միգել Չիլինիգիրեանը՝ Ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանի և Karas Wines ընկերության գյուղատնտես-ինժեներ Մանուել Գոմեսի հետ այցելեց Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի դաշտ, որը պատկանում է Ագրարային համալսարանին: Նրանց ուղեկցում էին նաև փորձացուցադրական դաշտի պատասխանատու Լիլիթ Սիմոնյանը, Բանջարաբոստանային մշակաբույսերի հետազոտական կենտրոնի պրոֆեսոր Գայանե Սարգսյանը, պայմանագրային աշխատակից Տիգրան Ղարաջյանն ու դեսպանաան աշխատակից Արմինե Ատասունցովան:

Այցելության ընթացքում հաստատվեցին կատարված աշխատանքները, մասնավորապես՝ ջրամբարի, ոռոգման համակարգի, ջրային պոմպակայանի տեղադրումը, ինչպես նաև պլանավորված պիլոտային ցանքի նախապարաստական աշխատանքները, որի նպատակն է ապահովել ցուցադրական միավորի ճշգրիտ գործունեությունը:

Հայերեն

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին