Սպորտ

«Տոտենհեմ»-ը պարտության մատնեց «Վեստ Հեմ»-ին

1 րոպեի ընթերցում

 «Տոտենհեմ»-ը պարտության մատնեց «Վեստ Հեմ»-ին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիայի ֆուտբոլի առաջնության 31-րդ տուրում «Տոտենհեմ»-ը սեփական հարկի տակ հյուրընկալեց «Վեստ Հեմ»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Տոտենհեմ»-ն առաջին կեսում ունեցած առավելությունն այդպես էլ գոլի չվերածեց և թիմերը հանգստի գնացին զրոյական ոչ-ոքի հաշվով: Երկրորդ կեսի 64-րդ րոպեին «Վեստ Հեմ»-ից ինքնագոլի հեղինակ դարձավ Թոմաս Սուչեկը: «Տոտենհեմ»-ին հաջողվեց նաև կրկնապատկել առավելությունը: 82-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Հարի Քեյնը: «Տոտենհեմ»-«Վեստ Հեմ»-ին`2:0:

Այս հաղթանակից հետո «Տոտենհեմ»-ը Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 7-րդն է, իսկ «Վեստ Հեմ»-ը` 17-րդը:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում