Արցախ

ԱՀ նախագահի գլխավորած խորհրդակցությանը քննարկվել է տեղական արտադրության խթանման գործիքակազմը

1 րոպեի ընթերցում

ԱՀ նախագահի գլխավորած խորհրդակցությանը քննարկվել է տեղական արտադրության խթանման գործիքակազմը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 22-ին պետական լիազոր մարմինների պատասխանատուների և գյուղատնտեսական մթերքներ վերամշակող ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահը նշել է, որ խնդիր է դրված Պաշտպանության բանակի սննդի մատակարարման գործում ակտիվորեն ներգրավել տեղական կազմակերպություններին, և անհրաժեշտ է կարճ ժամանակում ուսումնասիրել բոլոր հնարավորությունները: Արայիկ Հարությունյանի խոսքով՝ կառավարությունը պատրաստ է աջակցության տարբեր գործիքակազմերի կիրառմամբ օգնել տնտեսվարողներին, քանի որ հատկապես համավարակի պայմաններում, երբ տնտեսական տարբեր սահմանափակումների առաջ են կանգնած, այն մեծապես նպաստելու է տեղական գյուղմթերքի իրացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը:

Խորհրդակցության ընթացքում առկա տնտեսական ներուժի մասին զեկուցմամբ հանդես է եկել գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը, իսկ առկա խնդիրների և իրենց ունեցած հնարավորությունների մասին ներկայացրել են տնտեսվարող սուբյեկտների պատասխանատուները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում