Արցախ

Արցախի բյուջեի կատարողականը քննարկվել է խորհրդարանի երեք խմբակցություններում

1 րոպեի ընթերցում

Արցախի բյուջեի կատարողականը քննարկվել է խորհրդարանի երեք խմբակցություններում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի 2019թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությոունը հունիսի 22-ին քննարկվել է Ազգային ժողովի Արցախի «Արդարություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» և «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցություններում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, քննարկումներին բյուջեի կատարողականի վերաբերյալ պարզաբանումներ են տվել Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը և ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը:

Պատգամավորներն առաջարկություններ են ներկայացրել ծրագրային բյուջետավորման համակարգի ներդնման, զբոսաշրջային ոլորտում սկսնակ նախագծերի ֆինանսավորման, պետական պատվերով մասնագետների պատրաստման ու աշխատանքի ապահովման գործիքակազմերի մշակման և բյուջեի ծախսային որոշ դրույթների մանրամասնման անհրաժեշտության վերաբերյալ:

Բյուջեի կատարողականի հանձնաժողովային քննարկումը կեզրափակվի հունիսի 23-ին՝ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում