«Արմենիա Վայն»` 10 տարի սպառողի կողքին
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Արմենիա Վայն» ընկերությունը, արդեն 10 տարի կանգնած լինելով սպառողի կողքին, նրա հետ միասին ձևավորում է գինեխմության նոր իրականություն՝զարգացնելով հայկական գինեգործության բազմադարյա մշակույթն ու ստեղծելով նոր արժեքներ:
21-րդ դարի օրինակելի այգիներ ու արդի գինեգործական տեխնոլոգիաներ
«Արմենիա Վայն» գինեգործարանի պատմությունը սկսվել է դեռևս 2006 թվականից, երբ Արմավիրի մարզում տնկվեցին առաջին սեփական այգիները: Դրանից ընդամենը 4 տարի անց՝ 2010 թվականին, ընկերությունն իր արտադրանքն է ներկայացնում հայ սպառողին։

Հոգ տանելով սպառողների ու իր աշխատակիցների առողջության մասին, ինչպես նաև կարևորելով շրջակա միջավայրի պահպանությունը՝ «Արմենիա Վայնը» ձեռնամուխ է եղել Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացմանը: Դեռևս 2017 թվականին տնկելով օրգանական խաղողի այգիներ՝ արդեն 2020-ին ընկերությունը սեփական այգիների տարածքը հասցրել է 82 հեկտարի։
«Արմենիա Վայն» գինիները պատրաստվում են Հայաստանի չորս մարզերից մթերված հայկական և եվրոպական խաղողի սորտերից, իսկ սեփական այգիներում աճեցվող խաղողի սորտերը տարեցտարի ավելանում են։
Գինեգործարանը Հայաստանում առաջիններից է, որ իր ապրանքատեսակների բարձր որակն ապահովելու համար ներդրել է աշխարհի ամենաառաջադեմ գինեգործական ու կոնյակագործական տեխնոլոգիաները: Հենց դրանք ենք որակյալ գինու ու կոնյակի գրավականը։
Հաղթանակներ ու գործընկերներ միջազգային շուկայում

«ԱրմենիաՎայն»-ի արտադրանքը ավելի քան 26 երկրում իր արժանի տեղն է զբաղեցնում աշխարհի անգամ ամենախստապահանջ գնորդների շրջանում, ինչը վկայում է ընկերության կերտած բարձր որակի մասին։
Գինեգործարանի արտադրանքի կայուն որակի ապացույցն են նաև բազմաթիվ միջազգային մրցույթներում ձեռք բերված հաղթանակները։

Արդեն իսկ արտադրության երկրորդ տարում ընկերությունը սկսել է իր գինիները ներկայացնել միջազգային մրցույթների: Դրանցից առաջինը հանրահայտ Muscat Du Monde մրցույթն էր, որտեղ «Արմենիա Մուսկաթ» գինին արժանացել է արծաթե, իսկ 2 տարի անց՝նաև ոսկե մեդալների։
Գործունեության 10 տարիներիընթացքում շարունակելով իրհաղթարշավը՝ «ԱրմենիաՎայն»-ի գինիներըմիջազգայինմրցույթներումարժանացելեն 26 ոսկե, 38 արծաթեու 31 բրոնզեմեդալների՝ այդ կերպ միջազգայինգինեսերներիուշադրությունըսևեռելովհայկականբարձրորակգինիներիվրա։

Յուրաքանչյուր սպառողի համար
Անցած 10 տարիների ընթացքում «ԱրմենիաՎայն» ընկերությանը հաջողվել է դառնալ Հայաստանում գինու ամենաճանաչված և սպառողների կողմից սիրված ապրանքանիշներից մեկը՝գինեսերների դատին ներկայացնելով ավելի քան 40 արտադրատեսակ Հայաստանի և Արցախի շուրջ 7000 վաճառքի ու սպասարկման սրահներում։
«Թարիրի», «Տակառ», «Երևան», «Նազանի», «Արմենիա». Գինեգործարանի գինիների ընտրանին նախատեսված է յուրաքանչյուր սպառողի համար: Ցանկացած համահոտային նախընտրություն ունեցող գինեսեր կարող է գտնել իր համար իդեալական տարբերակը «Արմենիա Վայն» գինիների շարքում։



