Սուրեն Պապիկյանը տեսակապի ձևաչափով հանդիպում է ունեցել ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 18-ին տեսակապի ձևաչափով հանդիպում է ունեցել ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։

Նախարար Պապիկյանը շնորհակալություն է հայտնել Եվրամիության կողմից նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին տրամադրվող օժանդակության համար՝ ընդգծելով, որ ճգնաժամային իրավիճակը բազմամյա գործընկերային հարաբերությունները էլ ավելի ամրապնդելու նախադրյալներ է ստեղծում :

Ի թիվս երկկողմ և բազմակողմ համագործակցության մի շարք ուղղությունների՝ նախարար Սուրեն Պապիկյանն ու Անդրեա Վիկտորինը անդրադարձել են քաղաքացիական ավիացիայի ոլորտում բարեփոխումներին միտված հետագա փոխգործակցությանը և թռիչքային անվտանգության ոլորտի բացերի վերացման նպատակով ձեռնարկվելիք միջոցառումներին:

«Ներկայումս ՏԿԵ նախարարության և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից ինտենսիվ աշխատանքներ են տարվում, որպեսզի վերացվեն թռիչքային անվտանգության հետ կապված բացերը: ՀՀ-ն Արևելյան գործընկերության այն երկրներից է, որը մշտապես իր պատրաստակաամությունն է դրսևորում ներպետական օրենսդրությունը կատարելագործելու, թե՛ տեսական, թե՛ գործնական դաշտում ներքին ստանդարտները եվրոպական չափորոշիչներին մոտեցնելու հարցում: Լիահույս եմ, որ ԵՄ գործուն աջակցության շնորհիվ մենք կբարձրացնենք նաև մեր ավիացիոն անվտանգության մակարդակը՝ ներդնելով թռիչքային անվտանգությանն առաջադրվող ԵՄ գործող ստանդարտներն ու պահանջները»,- ընդգծել է նախարար Պապիկյանը:

Կարևորելով ավիացիոն խնդիրները բացառելու ուղղությամբ համակարգային և թիրախավորված աշխատանքը՝ դեսպան Վիկտորինը նշել է. «Այս հարցը միանշանակ վերջին մեկուկես տարվա խնդիր չէ, երկար ժամանակ դրանք բացառելու ուղղությամբ համապատասխան քայլեր չեն կատարվել: Բայց առկա իրավիճակը կարող ենք դիտարկել որպես հնարավորություն, որպեսզի Հայաստանն իր ավիացիոն անվտանգության մակարդակը բարձրացնի և ավելի ուժեղ դուրս գա ստեղծվածիրավիճակից: Մենք պետք է միասին աշխատենք, որպեսզի լուծենք խնդիրը»:

Զրույցի ընթացքում նախարարն ու դեսպանը անդրադարձել են նաև վարկային և դրամաշնորհային ծրագրերի ընթացիկ վիճակին, այդ թվում համայնքային ենթակառուցվածքների, հատկապես ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի ներդրման, էներգետիկ համագործակցության և «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանցի», տարածաշրջանային զարգացման ծրագրերի արդյունավետ իրականացման ուղղությամբ հետագա համագործակցությանը:

Զրուցակիցները վերահաստատել են երկկողմ հարաբերությունները ընդլայնելու և ավելի արդյունավետ դարձնելու երկկուստեք պատրաստակամությունը:

Հայերեն Русский

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով