Մարինա Հակոբյանը կնշանակվի Ազգային պատկերասրահի տնօրենի պաշտոնում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենի պաշտոնում կնշանակվի Մարինա Հակոբյանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
«Վաղը Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենի պաշտոնում կնշանակվի Մարինա Հակոբյանը, ով մինչ այդ զբաղեցրել է Պատկերասրահի գիտական քարտուղարի պաշտոնը»,- ասաց Հարությունյանը:
Հունիսի 16-ին Արման Ծատուրյանը դադարեցրել է ՀԱՊ տնօրենի պաշտոնում իր լիազորությունները:
Կարդացեք հոդվածը` Русский