ԱՀ նախագահ  Հարությունյանն անտառներում հայտնված վնասատուների հարցով խորհրդակցություն է հրավիրել

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 15-ին աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել հանրապետության անտառային տնտեսության որոշ հատվածներում հայտնված «անզույգ մետաքսագործներ» կոչվող թրթուրների պատճառած վնասների գնահատման ու պայքարի միջոցների ձեռնարկման թեմայով:

Խորհրդակցությանը մասնակցել են ԱՀ գյուղատնտեսության, տարածքային կառավարման ու զարգացման նախարարները, բնապահպանության կոմիտեի նախագահը և ոլորտի այլ պատասխանատուներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, զեկուցմամբ հանդես է եկել բնապահպանության կոմիտեի նախագահ Ֆելիքս Գաբրիելյանը, ով մասնավորապես նշել է, որ այդ վնասատուների դեմ արդյունավետ պայքարի ժամանակը վաղ գարնան շրջանն է. այն պետք է իրականացնել ավիացիոն սրսկումների եղանակով: Կոմիտեի նախագահի խոսքով՝ ներկա փուլում այդ թրթուրների դեմ պայքարն արդյունավետ չէ, քանի որ լայն տարածում են գտել, բացի դրանից, կենսաբանական փոփոխության հետևանքով շուտով դրանք այլևս ակտիվ չեն լինի:

Երկրի ղեկավարը շատ խիստ է արձագանքել տրված պարզաբանումներին՝ նշելով, որ ստեղծված իրավիճակը ոլորտի պատասխանատուների՝ ժամանակին թույլ տված թերացումների հետևանք է: Նա հանձնարարել է կարճ ժամանակում մասնագիտական հանձնաժողով ձևավորել, ուսումնասիրել վնասների չափը, հստակեցնել պայքարի միջոցների մշակման եղանակները՝ ընդգծելով, որ բոլոր մեղավորներն օրենքի առաջ պատասխանատվություն են կրելու:

Հայերեն

Լեհաստանում փակվել են օդանավակայանները ռազմական ավիացիայի ակտիվ թռիչքների պատճառով

Մակրոնը չի ընդունել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի հրաժարականը

Հայաստանի դպրոցական սնունդ ծրագրի հաջողված փորձը ներկայացվում է COP17-ում

Եգիպտոսը որոշել է աջակցություն տրամադրել Սաուդյան Արաբիային հութիների դեմ պայքարում

Գևորգ Պապոյանն ակնկալում է, որ COP17-ի անցկացումը կնպաստի Հայաստանում նոր ներդրումների ավելացմանը

Արաքսիա Սվաջյանը նշանակվել է ՀՊՄՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար

Միլանում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ ավելի քան 200 մարդ է բերման ենթարկվել

Քննարկում՝ «Կրթությունը որպես կենսաբազմազանության պահպանման շարժիչ ուժ» թեմայով

ՀՀ ՇՄ նախարարը 2 տարի ժամկետով ընտրվեց COP17-ի նախագահ

ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Չինաստանը չեն բացառում ԱԽՏՀ գագաթնաժողովում հանդիպում անցկացնելու հնարավորությունը. Պեսկով