ԱՀ պետնախարարի հրավիրած խորհրդակցությունը նվիրվել է նախագահի գործունեության 5-ամյա ծրագրի մշակմանը
1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանըհունիսի15-ին գործադիր իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացրել է խորհրդակցություն՝ նվիրված Արցախի Հանրապետության նախագահի2020-2025թթ.գործունեության ծրագրի մշակմանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Գրիգորի Մարտիրոսյանը Հանրապետության Նախագահի 5-ամյա ծրագրի մշակման աշխատանքներում խիստ պահանջված է համարել նախանշված ժամկետների պահպանումը: Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն, որի ընթացքում առաջիկա աշխատանքային ուղղություններում մի շարք հստակեցումներ են արվել: