Արման Ծատուրյանը դադարեցնում է Ազգային պատկերասրահի տնօրենի պաշտոնում իր լիազորությունները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը հունիսի 16-ից դադարեցնում է ՀԱՊ տնօրենի պաշտոնում իր լիազորությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ծատուրյանն այս մասին գրառում է տարածել պատկերասրահի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:

«Շնորհակալ եմ իմ գործընկերներին, աշխատակիցներին այս հինգ տարվա համագործակցության և ստացված աշխատանքի համար: Մեկ անգամ չէ, որ ասել եմ. «Արվեստի լավագույն գործերը պետք է հանգրվանեն Ազգային պատկերասրահում»: Պահպանելով բոլոր արժեքները՝ այն, ինչ ՀԱՊ-ի հավաքածուում է, դա թանգարանի անքակտելի մասն է:

Շարունակեք աշխատել, ստեղծագործել, ունեցեք բարձր առաջընթաց: Երկրի մայր թանգարանն ավելի քան լուրջ կառույց է, մշակութային հաստատություն»,- գրել է Ծատուրյանը:

Նա շեշտել է, որ այս տարիներին քիչ չեն եղել ձեռքբերումները. կարևորագույն ցուցահանդեսներ արտերկրում՝ հնարավորություն ունենալով ցուցադրել սեփական արվեստն ու մշակույթը, ներսում կազմակերպված բազմաթիվ ցուցահանդեսներ, գիտաժողովներ և կարևոր դասախոսություններ: Հիմնովին վերանորոգված սրահներ, ֆոնդապահոցներ և այլն: «Աշխատակիցներիս հետ պատիվ եմ ունեցել պատկերասրահում կազմակերպել մեծանուն ծովանկարչի (Հովհաննես Այվազովսկու­ խմբ.) 200-ամյակին նվիրված ցուցահանդեսը: Այս շարքը կարելի է թվարկել…

Կրկին շնորհակալ եմ բոլոր այն անհատներին, պետական և ոչ պետական կառույցներին, իմ կոլեգաներին՝ համատեղ աշխատանքի, իրականացրած նախագծերի համար»,-եզրափակել է Ծատուրյանը:

Ինչպես մեզ տեղեկացրին Հայաստանի ազգային պատկերասրահից, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, արվեստագիտության թեկնածու Արման Ծատուրյանը մրցույթի արդյունքում պատկերասրահի տնօրենի պարտականությունները ստանձնել է 2015 թվականից: Պայմանագիրը կնքվել է հինգ տարի ժամկետով: Այս տարի լրացել է նրա պաշտոնավարման ժամկետը:

Անժելա Համբարձումյան

Հայերեն Русский

Իրանի արվեստի թանգարանի համալիրում կայացել է ՀՀ Անկախության 35-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն

Նախարար Արսեն Թորոսյանը մասնակցել է ԵՊՀ նախաձեռնությամբ կազմակերպված «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2026» ամենամյա միջոցառմանը

Էլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Քննարկվել են «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման գործում MIT-ի հետ համագործակցության հնարավորությունները

Հռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգ

Թեղուտի հանքավայրի նոր սեփականատերը մտադիր է շարունակել մեծությամբ երկրորդ պղնձի հանքավայրի շահագործումը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալն ընդունել է Կանադայի նորանշանակ դեսպանին

Թուրք փորձագետը համոզված է, որ Հայաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան հասել են կարևորագույն հանգրվանի

Շախմատի կանանց ընտրանին հաղթել է Ադրբեջանի ընտրանուն

Ջանքեր չենք խնայելու որոշ ուղղություններով մեր ամուր դիրքերը պահպանելու համար. ԲՏԱԱԲ նախարար