Արցախ

Արցախի նախագահը ներկա է գտնվել ԱՀ ԱԱԾ հատուկ նշանակության ստորաբաժանման հակաահաբեկչական վարժանքին

1 րոպեի ընթերցում

Արցախի նախագահը ներկա է գտնվել ԱՀ ԱԱԾ հատուկ նշանակության ստորաբաժանման հակաահաբեկչական վարժանքին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 14-ին ԱՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Կամո Աղաջանյանի ուղեկցությամբ ներկա է գտնվել ԱԱԾ հատուկ նշանակության ստորաբաժանման ցուցադրած հակաահաբեկչական ուսումնական վարժանքին, ապա՝ կրակային պարապմունքին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, միջոցառման ընթացքում ցուցադրվել են գրավված օբյեկտների ազատագրման, պայմանական դիվերսիոն-ահաբեկչական խմբերի և հատուկ տեխնիկական միջոցների օգտագործմամբ հանցագործների շրջափակման ու չեզոքացման գործողություններ:

Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել ուսումնական վարժանքի մասնակիցներին՝ ցուցաբերած բարձր արհեստավարժության համար և նշել, որ ստորաբաժանման կարողությունների կատարելագործումը շարունակելու է մնալ իշխանությունների ուշադրության կենտրոնում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում