Հասարակական

ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացնում Գագիկ Ծառուկյանի Առինջի առանձնատանը․ Արման Աբովյան

1 րոպեի ընթերցում

ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացնում Գագիկ Ծառուկյանի Առինջի առանձնատանը․ Արման Աբովյան

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն է իրականացնում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի Առինջի առանձնատանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ առավոտյան 8։30-ից խուզարկում են Ծառուկյանի տունը։

«Ներսում իրավապահները գործողություններ են կատարում։ Որքանով տեղյակ եմ խուզարկություններ են իրականացվում նաև կուսակցական գրասենյակներում՝ Գեղարքունիքի մարզի»,- նշեց Աբովյանը։

Գագիկ Ծառուկյանի առանձնատան մոտ են նաև ԲՀԿ-ական այլ պատգամավորներ՝ Նաիրա Զոհրաբյանը, Իվետա Տոնոյանը, Միքայել Մելքումյանը, Գևորգ Պետրոսյանը։

Ծառուկյանի տան դիմաց հավաքված են նաև նրա աջակիցները։

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն, Գագիկ Ծառուկյանի «Մուլտի գրուպ» կոնցեռնի մեջ մտնող «Օնիրա Քլաբ» ընկերությունը պետությանը տասնյակ միլիարդավոր դրամների վնաս է պատճառել։

Լիլիթ Դեմուրյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում