ՍԱՏՄ-ն կմասնակցի Գյումրիում ստեղծվող ԱՏԳ սպասարկման կենտրոնի աշխատանքներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսված արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ) մասնակիցների սպասարկման կենտրոնների կառուցման համատեքստում՝ հունիսի 12-ին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գյումրու մարզային կենտրոնում տեղի է ունեցել խորհրդակցություն տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի, ղեկավարի տեղակալ Արթուր Շատվորյանի, ինչպես նաև սահմանային հսկիչ կետերի համակարգման բաժնի աշխատակիցների մասնակցությամբ:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Գյումրիում նախատեսվող ԱՏԳ կենտրոնի ստեղծման աշխատանքները մեկնարկել են, և այդ աշխատանքների մասնակից է նաև Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը: Այն աշխատելու է «մեկ կանգառ մեկ պատուհան» սկզբունքով, որն այսուհետև ծառայություններ կմատուցի արդիականացված ու բարելավված պայմաններում. Գյումրիում կգործի հատուկ նմուշառման բաժին:

Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են աշխատակիցների մասնագիտական պարտականությունները, նրանց ներկայացվող պահանջները, կառուցվածքային առանձնահատկությունները: Տեսչական մարմնի ղեկավար Գ. Ավետիսյանը խոսել է կենտրոնները համապատասխան մասնագետներով համալրելու և նրանց մասնագիտական որակներն ապահովելու և պատշաճ վերահսկողություն իրականացնելու անհրաժեշտության համար:

Սա կարևոր նախագիծ է՝ հաշվի առնելով, որ Գյումրին, աշխարհագրական դիրքով պայմանավորված, ունի բեռնափոխադրման մեծ հոսք, և պետք է ապահովված լինեն բոլոր այն պայմանները, որոնք տնտեսավարողներին հնարավորություն կտան ներմուծման-արտահանման գործընթացներն իրականացնել առավել արագ և առանց լրացուցիչ խոչընդոտների:

Հայերեն

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին