ԱՀ նախագահին առընթեր ստեղծվել է նոր կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքային խումբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 12-ին ստորագրել է կարգադրություն, որի համաձայն՝ հանրապետության բժշկական հաստատությունների և առողջապահության ոլորտի այլ պատասխանատուների ընդգրկմամբ Նախագահին առընթեր ստեղծվել է մասնագիտական աշխատանքային խումբ՝ հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակի դեմ պայքարում ծագած խնդրահարույց հարցերը քննարկելու և նախագահին առաջարկություններ ներկայացնելու նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նույն օրը խմբի անդամների մասնակցությամբ ԱՀ նախագահ Հարությունյանը հրավիրել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են համաճարակի տարածման ինտենսիվության պարագայում արագ թեստավորման արդյունավետությանը, վարակի ռիսկի նվազեցմանը, ըստ հիվանդության ծանրության աստիճանի՝ հիվանդների տարբերակմանը, նրանց տեղավորմանն ու բուժմանը, ինչպես նաև դրանցից բխող անելիքների արդյունավետ կազմակերպմանն առնչվող հարցեր:

Նախագահը, կարևորելով քաղաքացիների առողջության պահպանումը, ոլորտի պատասխանատուներին հորդորել է ցուցաբերել հետևողական աշխատանք՝ միտված ստեղծված իրավիճակը պատվով հաղթահարելուն:

Խորհրդակցության ավարտին երկրի ղեկավարը ներկաներին տվել է խնդրահարույց հարցերն արագ ուսումնասիրելու և դրանց շուրջ մասնագիտական առաջարկներ ներկայացնելու հանձնարարականներ:

Հայերեն Русский

ԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում ականի վրա նավթատար լցանավ է պայթել

Ucom-ը` Երևանի բնապահպանական սիմպոզիում 2026-ի ռազմավարական գործընկեր

Գագիկ Վանոյանն ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետի պաշտոնից

Կիևը երկու տարի առաջ կարող էր ավելի շահավետ պայմաններով գործարք կնքել. Թրամփ

Շուրջ 70 կգ թմրամիջոցների մաքսանենգությանն օժանդակած անձինք կալանավորվել են

Հոգա՛ բնության մասին Team-ի հետ. COP17-ի շրջանակում ընկերությունը հանդես է գալիս բնապահպանական արշավով

Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը ներկա է երիտասարդների Եվրոպայի առաջնությանը

Հայաստանը Գերմանիային է հանձնել մեղադրվող անձին

Ազատությունից զրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր․ Ծովինար Թադևոսյան

Իրանը նույնպես «չավարտված գործեր» ունի Իսրայելի հետ. Արաղչի