Շուտով կլուծվի Ակնա թաղամասի ոռոգման ջրի խնդիրը. Արցախի նախագահը խորհրդակցություն է անցկացրել

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 12-ին այցելել է Ակնա թաղամաս:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարն Արցախի ազատամարտիկների միության նախագահ Սամվել Կարապետյանի ուղեկցությամբ նախ այցելել է Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի նահատակության վայր և հիշատակի օրվա առիթով հարգանքի տուրք մատուցել ու ծաղիկներ դրել խաչքար-հուշարձանին:

Նախագահ Հարությունյանը շրջայց է կատարել Ակնա թաղամասի տարածքում, ծանոթացել հացահատիկի բերքահավաքի և դաշտային պայմաններում գործող հրշեջ կետի աշխատանքներին՝ տալով մի շարք ցուցումներ:

Այնուհետև հողօգտագործողների ու գյուղոլորտի պատասխանատուների մասնակցությամբ տեղում խորհրդակցություն է հրավիրել, նրանց հետ քննարկել բերքահավաքի ընթացքն ու ոռոգման ջրի խնդիրները:

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ պարենային անվտանգության և գյուղատնտեսության զարգացման ծրագրերի շրջանակներում կառավարության առջև խնդիր է դրված՝ կարճ ժամանակամիջոցում Ակնայի տարածքն ապահովել ոռոգման ջրով, և արդեն առաջիկա օրերին կմեկնարկի նոր ջրագծերի կառուցման գործընթացը:

Նախագահն անդրադարձել է նաև ընթացիկ տարվա տեղումների քչության հետևանքով սպասվող սակավաջրության պայմաններում հողօգտագործողների անելիքներին՝ նշելով, որ երաշտի պատճառած բոլոր կորուստները կփոխհատուցվեն կառավարության կողմից:

Խորհրդակցությանը մասնակցում էին գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը, Ասկերանի և Մարտունու շրջանային վարչակազմերի ղեկավարները:

Հայերեն Русский

ԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում ականի վրա նավթատար լցանավ է պայթել

Ucom-ը` Երևանի բնապահպանական սիմպոզիում 2026-ի ռազմավարական գործընկեր

Գագիկ Վանոյանն ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետի պաշտոնից

Կիևը երկու տարի առաջ կարող էր ավելի շահավետ պայմաններով գործարք կնքել. Թրամփ

Շուրջ 70 կգ թմրամիջոցների մաքսանենգությանն օժանդակած անձինք կալանավորվել են

Հոգա՛ բնության մասին Team-ի հետ. COP17-ի շրջանակում ընկերությունը հանդես է գալիս բնապահպանական արշավով

Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը ներկա է երիտասարդների Եվրոպայի առաջնությանը

Հայաստանը Գերմանիային է հանձնել մեղադրվող անձին

Ազատությունից զրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր․ Ծովինար Թադևոսյան

Իրանը նույնպես «չավարտված գործեր» ունի Իսրայելի հետ. Արաղչի