Հանրությունը 100 տոկոսով տեղեկացված է, թե ինչ է տեղի ունենում մեր երկրում. պատգամավոր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը վստահեցնում է, որ կորոնավիրուսի իրավիճակի պայմաններում կառավարությունը 100 տոկոսով ապահովում է թափանցիկություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորը նման տեսակետ հայտնեց արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու հարցով գումարված ԱԺ հատուկ նիստում։

«Մենք չունենք վերևից եկող հրահանգին ուղղակիորեն ենթարկվող հանրություն: Մեր հանրությունը պետք է ինքնուրույն որոշում կայացնի՝ հաղթելու: Եվ բոլորը՝ 3 մլն-ը պետք է հաղթելու զգացողություն ունենան, որ կարողանանք հաղթել այս իրավիճակում: Ինձ համար հստակ է, որ մեր հանրությունն այդ որոշումը կայացրել է արդեն»,-ասաց պատգամավորն ու նշեց՝ հազարավոր մարդիկ միացել են այս պայքարում հաղթելու համար:

Նա կարևորեց թափանցիկությունը, մասնակցությունը, վստահությունը: Պատգամավորն իր երկու գործըներների հետ ներառված է տնտեսական բլոկի աշխատանքներում, և կառավարության գործադրած ջանքերը որակեց անգնահատելի: «Ակնհայտ է, որ թափանցիկությունը կառավարությունը 100 տոկոսով պահում է: Այսինքն՝ մեր հանրությունը 100 տոկոսով տեղեկացված է, թե ինչ է տեղի ունենում մեր երկրում: Որպես հաջորդ քայլ, պետք է կարողանանք ստեղծել ինստիտուտներ, մեխանիզմներ՝ հանրության մասնակցությունն ապահովելու համար»,-ասաց Կարապետյանը:

Նրա կարծիքով՝ ցավոք, 30 տարիների ընթացքում ինստիտուները դեռևս թույլ են և մեծ աշխատանք է պետք անել, որ այդ ինստիտուտներն ուժեղանան: Պատգամավորի կարծիքով՝ մտահոգության կենտրոնում պետք է լինի մեխանիզմների և ինստիտուտների ուժեղացումը՝ առողջապահական, կրթական համակարգում և այլ համակարգերում:

Աննա Գրիգորյան

Հայերեն

G7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունը

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres