Հասարակական

Շարունակում են մեծ խնդիր լինել հավաքույթները. Սուրեն Պապիկյան

1 րոպեի ընթերցում

Շարունակում են մեծ խնդիր լինել հավաքույթները. Սուրեն Պապիկյան

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի պայմաններում շարունակում են մեծ խնդիր լինել հավաքույթները՝ ծննդյան արարողությունները, հարսանիքները, թաղումներն ու սգո արարողությունները: Այդ մասին պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում նշեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ ավելացնելով, որ դա մեծ հարված է վարակի տարածումը կանխելու գործընթացին:

«Հանրության մի մեծ հատված խնդրին վերաբերվում է զգացմունքային հենքով դիրքորոշվելով: Վերջին շրջանում ՏԻՄ մարմիններին տրվել են հանձնարարություններ, որ իրենք հանդիսանան պատասխանատուն իրենց համայնքում հավաքույթները պարետի որոշմամբ սահմանվածից ավելի թույլ չտալու: Բայց, ցավոք, սա բավականին բարդ խնդիր է, որովհետեւ հաճախ, երբ մարդիկ կորցնում են հարազատներ, դժվար է լինում բացատրել խնդրի կարեւորությունը: Հորդորում եմ լսել համայքապետերի, մարզպետարանների, ոստիկանության աշխատակիցների հորդորը: Սա որևէ մեկի քմահաճույքը չէ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում