Արցախի նախագահն արդարադատության պետական խորհրդականի դասային աստիճան է շնորհել
1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 10-ին ստորագրել է hրամանագիր Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Մհեր Ռոլեսի Աղաջանյանին արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան շնորհելու մասին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Կարդացեք հոդվածը` Русский