Հասարակական

Երևան քաղաքի շենքերում ևս 500 վերելակ կփոխարինվի նորով

1 րոպեի ընթերցում

Երևան քաղաքի շենքերում ևս 500 վերելակ կփոխարինվի նորով

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերում ևս 500 վերելակ կփոխարինվի նորով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունիսի 10-ին ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ընթացքում, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հարցին, ասաց Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը:

«Վերելակների փոխարինման ծրագիրն արդեն իսկ մեկնարկել է: Օրերս ավարտվել է 500 վերելակի մրցույթը, շուրջ 4 մլրդ 560 միլիոն դրամի պայմանագրային արժեքով: Գործընթացը սկսված է, վերելակների տեղադրման պատվերները ներկայացված են, վերելակները ճանապարհին են»,- ասաց փոխքաղաքապետը:

Հայկ Սարգսյանը հիշեցրեց, որ անցած տարի 20 վերելակի մրցույթ էր հայտարարվել ու դրանք բարեհաջող փոխարինվել էին մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում:

Նորայր Շողիկյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում