Տարածաշրջանային

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի 19 աշխատակից վարակվել է կորոնավիրուսով

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի 19 աշխատակից վարակվել է կորոնավիրուսով

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի 19 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հաղորդում է Interfax.az-ը, այս մասին հայտնել է Տարածքային բժշկական ստորաբաժանումների համակարգման միության ղեկավար Ռամին Բայրամլին:

«Կորոնավիրուս է հայտնաբերվել պետական համակարգի մի շարք աշխատակիցների մոտ: Մասնավորապես, նախագահի աշխատակազմում վարակվածների թիվը 19 է»,- նշել է Բայրամլին:

Ադրբեջանի իշխանությունները որոշել են երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել մինչև հուլիսի 1-ը: Ադրբեջանում, պաշտոնական տվյալներով, կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 8191 է, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 98 քաղաքացի, ապաքինվել՝ 4606-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում