Միջազգային

ԱՄԷ-ում ցողունային բջիջներով COVID-19-ի բուժման մեթոդը ստացել է մտավոր սեփականության պաշտպանություն

3 րոպեի ընթերցում

ԱՄԷ-ում ցողունային բջիջներով COVID-19-ի բուժման մեթոդը ստացել է մտավոր սեփականության պաշտպանություն

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄԷ-ում հետազոտողների կողմից մշակված նոր կորոնավիրուսի (COVID-19) բուժման մեթոդը ստացել է մտավոր սեփականության պաշտպանության իրավունք՝ հնարավորություն ընձեռելով շատ հիվանդների օգտվել այս բուժումից։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանու Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությունից, Աբու Դաբիի ցողունային բջիջների կենտրոնի (ADSCC) մի խումբ բժիշկներ և մասնագետներ դոկտոր Յանդրի Վենտուրայի գլխավորությամբ նախորդ ամիս հայտարարել էին նոր կորոնավիրուսի նորարարական և խոստումնալից բուժման հայտնաբերման մասին, որը, կարծես, օգնում է մարմնին պայքարել վիրուսի դեմ և նվազեցնել հիվանդության ախտանիշները։

«Հունիսի 8-ին Աբու Դաբիում գտնվող ցողունային բջիջների կենտրոնը հայտարարել է, որ վերլուծությունների արդյունքների համաձայն՝ բուժումն արդյունավետ և անվտանգ է։

««Sheikh Khalifa Medical City» կենտրոնի հեմատոլոգիայի և ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ, դոկտոր Ֆաթիմա Ալ-Քաաբին նշել է. «Հիվանդների վիճակը, ովքեր ստացել են ցողունային բջիջների թերապիա, ավելի արագ է բարելավվել, քան նրանք, ովքեր ստացել են միայն ստանդարտ բուժում»։

Նա նաև հավելել է. «Ինչ վերաբերում է ծանր հիվանդներին, ապա նրանց բուժումը ցողունային բջիջներով տևել է մոտ վեց օր, ինչը շատ ավելի կարճ ժամանակահատված է, քան ավանդական բուժման ընթացքի տևողությունը, որի ժամանակ հիվանդները մոտ 22 օր անցկացրել են հիվանդանոցում»:

Այլ վերլուծություններից պարզվել է նաև, որ վարակակիրները, ովքեր ստացել են ցողունային բջիջների բուժում, վերականգնվել են յոթ օրից պակաս ժամանակահատվածում և 3,1 անգամ արագ, քան սովորական բուժում ստացածները: Թեստերը հաստատում են, որ ցողունային բջիջներով բուժում ստացած հիվանդների 67% -ը լիովին ապաքինվել է միայն այս նորարարական բուժման շնորհիվ, առանց որևէ այլ գործոնի:

Աբու Դաբիի ցողունային բջիջների կենտրոնը հավաստիացրել է, որ կարողացել է ձեռք բերել այս բուժման մտավոր սեփականության պաշտպանության իրավունքը, ինչը հնարավորություն կընձեռի բուժման մանրամասներով կիսվել այլոց հետ համապատասխան լիցենզիայի միջոցով այն բանից հետո, երբ ԱՄԷ-ի կառավարությունը պաշտոնապես հավանություն կտա դրան։

Աբու Դաբիի ցողունային բջիջների կենտրոնը պարզել է, որ հետազոտողները ներկայումս իրականացնում են փորձերի տարբեր փուլեր` որոշելու բուժման արդյունավետությունը /երրորդ փորձնական փուլը/, իդեալական առավելագույն չափաբաժինը, ինչպես նաև բուժման արդյունավետությունն այլ շնչառական հիվանդությունների դեպքում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Գազայում հայտնել են իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 50 զոհի մասին

Մերձավոր Արևելք

Գազայում հայտնել են իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 50 զոհի մասին

Թել Ավիվում ցուցարարները փակել են մայրուղին՝ պահանջելով պատանդների վերադարձը

Մերձավոր Արևելք

Թել Ավիվում ցուցարարները փակել են մայրուղին՝ պահանջելով պատանդների վերադարձը

Իսրայելի հարձակման հետևանքով 3 մարդ է զոհվել Լիբանանի հարավում. ԶԼՄ-ներ

Մերձավոր Արևելք

Իսրայելի հարձակման հետևանքով 3 մարդ է զոհվել Լիբանանի հարավում. ԶԼՄ-ներ

Իսրայելը պատասխան հարված է հասցրել Սիրիայի զինվորական պահակակետերից մեկին

Մերձավոր Արևելք

Իսրայելը պատասխան հարված է հասցրել Սիրիայի զինվորական պահակակետերից մեկին

Իսրայելը չեզոքացրել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի զինյալների 60 %-ին․ պաշտպանության նախարար

Մերձավոր Արևելք

Իսրայելը չեզոքացրել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի զինյալների 60 %-ին․ պաշտպանության նախարար

Գազայում հայտնել են փախստականների ճամբարում իսրայելական հարվածից 29 զոհի մասին

Մերձավոր Արևելք

Գազայում հայտնել են փախստականների ճամբարում իսրայելական հարվածից 29 զոհի մասին

Սիրիայում հայտնել են, որ Իսրայելը ավիահարվածներ է հասցրել երկրի արևմուտքում գտնվող թիրախի

Մերձավոր Արևելք

Սիրիայում հայտնել են, որ Իսրայելը ավիահարվածներ է հասցրել երկրի արևմուտքում գտնվող թիրախի

Իսրայելական տանկերը նորից մտել են Գազա. քաղաքը ռմբակոծվում է

Մերձավոր Արևելք

Իսրայելական տանկերը նորից մտել են Գազա. քաղաքը ռմբակոծվում է

Իսրայելի բանակը պաղեստինցիներին կոչ է արել շտապ հեռանալ Գազա քաղաքի արևմտյան շրջաններից

Մերձավոր Արևելք

Իսրայելի բանակը պաղեստինցիներին կոչ է արել շտապ հեռանալ Գազա քաղաքի արևմտյան շրջաններից

Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 38,1 հազարը

Մերձավոր Արևելք

Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 38,1 հազարը

Իսրայելում բողոքի ցույցեր են սկսվել արտահերթ ընտրությունների պահանջով

Քաղաքականություն

Իսրայելում բողոքի ցույցեր են սկսվել արտահերթ ընտրությունների պահանջով

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում