Հայկ Մարությանն ինքնամեկուսացել է․ նա ակտիվ շփում է ունեցել վարակակրի հետ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ինքնամեկուսացել է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
«Քաղաքապետարանի աշխատակիցներից մեկը վարակվել է նոր տիպի կորոնավիրուսով, ում հետ Հայկ Մարությանն ակտիվ շփում է ունեցել»,- նշեց Կարապետյանը։
Նա նաև ընդգծեց, որ բժիշկների ցուցումով քաղաքապետը կանցնի անհրաժեշտ պրոցեդուրաները, ինչի մասին կտեղեկացնեն։
Լիլիթ Դեմուրյան
Կարդացեք հոդվածը` Русский