Հասարակական

Քրեական հեղինակության սպանությունը բացահայտվել է, օժանդակողի մասով գործն ուղարկվել է դատարան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Նոր Նորքի 5-րդ զանգվածի Միկոյան փողոցի 17-րդ շենքի բակում «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի սպանությունն, ըստ Նախաքննությամբ փաստական տվյալների, կատարել է Ռուսաստանի Դաշնության Գռոզնի շրջանի Ալխան-Կալա գյուղում հաշվառված Ս. Մ.-ն։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«2019թ. հուլիսի 2-ին Երևան քաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածի Միկոյան փողոցի 17-րդ շենքի բակում «օրենքով գող» 20.03.1973թ.-ին ծնված Անդրանիկ Հարությունյանի սպանության դեպքի առթիվ 2019թ. հուլիսի 3-ին ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Անդրանիկ Հարությունյանի սպանությունը կատարել է Ռուսաստանի Դաշնության Գռոզնի շրջանի Ալխան-Կալա գյուղում հաշվառված, 13.11.1987թ.-ին ծնված Ս. Մ.-ն, ով 25.06.2019թ.-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանով ժամանել է ՀՀ, իսկ 03.07.2019թ.-ին` մեկնել ՀՀ-ից:

Քննությամբ պարզվել է, որ Ս. Մ.-ին ՀՀ-ում Անդրանիկ Հարությունյանի սպանությանն օժանդակել է Երևան քաղաքում բնակվող Ա. Ղ.-ն:

Նախաքննությամբ ձեռք բերված բավարար փաստական տվյալների համակցության հիման վրա 2019թ․օգոստոսի 21-ին որոշում է կայացվել Ս. Մ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանվորումը և հայտարարվել է հետախուզում:

Քրեական վարույթն իրականացնող մարմնի 2019թ. օգոստոսի 23-ի որոշմամբ Ա. Ղ.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով:

Ա. Ղ.-ի նկատմամբ նույնպես որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

2020թ. հունիսի 2-ին քրեական գործից մեղադրյալ Ա. Ղ.-ի մասով գործն անջատվել է և այդ մասով հայտարարվել է նախաքննության ավարտ:

Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և 2020թ. հունիսի 8-ին քրեական գործի հետ ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

Ucom-ը և Hero House Yerevan-ը հայտարարում են համագործակցության մասին

ՀՀ կառավարության նիստ

Վրաստանում արձագանքել են ԱՄՆ դեսպանատան կողմից Թբիլիսիի առևտրի կենտրոններում ռումբերի սպառնալիքի մասին նախազգուշացմանը

ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստ

Երևանի ավագանու անդամի կնոջը պատկանող մեքենան հրկիզելու կասկածով ձերբակալվել է մեկ անձ

Հայկական Պրեմիեր լիգայի ապրիլ ամսվա լավագույններն «Արարատ-Արմենիա»-ի ներկայացուցիչներն են

Մակրոնը Սիրիայի ղեկավարին կոչ է արել ապահովել բոլոր սիրիացիների պաշտպանությունը

Վարազդատ Լալայանն ու Գարիկ Կարապետյանը հյուրընկալվել են «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ակադեմիայում

Կոտայքի և Գեղարքունիքի մարզերը միմյանց կապող 18.2 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգումն ընթացքի մեջ է

Վատիկանում կոնկլավը կշարունակվի. Հռոմի պապ ընտրել չի հաջողվել