Մշակույթ

Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է

1 րոպեի ընթերցում

Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է Մոսկվայում: Նրա վիճակը բավարար է գնահատվում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՏԱՍՍ-ին հունիսի 8-ին հայտնել է դերասանի պաշտոնական ներկայացուցիչ Արթուր Սողոմոնյանը:

«Արմեն Բորիսովիչն իսկապես հոսպիտալացվել է, բայց ամեն ինչ այդքան էլ վատ չէ: Բժիշկները նրա վիճակը գնահատում են բավարար»,-նշել է Սողոմոնյանը:

Նրա խոսքով՝ արտիստը հոսպիտալացվել է հունիսի 7-ի երեկոյան, քանի որ բժիշկները կարծել են, որ Ջիգարխանյանին անհրաժեշտ է համալիր բուժում, որը նա կարող է ստանալ միայն ստացիոնար պայմաններում:

«Ո՛չ ինսուլտ, ո՛չ ինֆարկտ, ո՛չ կորոնավիրուս: Ոչ մի նման հիվանդություն Ջիգարխանյանը չունի: Նա իրեն շատ լավ է պահել. փողոց դուրս չի եկել: Բժիշկները նախ և առաջ նրա թոքերն են ստուգել: Թոքերը մաքուր են. ոչ մի վտանգ չկա»,-պատմել է Սողոմոնյանը:

Նա հույս է հայտնել, որ այս շաբաթվա ընթացքում Ջիգարխանյանը տուն կվերադառնա՝ անցնելով կյանքի բնականոն հունին:

Պատրաստեց՝ Անժելա Համբարձումյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում