Հասարակական

Նիկոլ Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամներն ապաքինվել են կորոնավիրուսից

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամներն ապաքինվել են կորոնավիրուսից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա ընտանիքի անդամները ապաքինվել են կորոնավիրուսից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետը։

«Սիրելի հայրենակիցներ, հենց նոր ստացանք մեր ընտանիքի անդամների կրկնակի թեստերի պատասխանները: Բոլորիս պատասխանը բացասական է: Բացասական պատասխաններ էինք ստացել նաեւ երեկ:

Իհարկե, մեր վարակվելու ժամկետները եւ հանգամանքները պետք է որոշակիորեն վերանայենք: Բայց այս պահին կարեւոր է, որ մենք բոլորս առողջ ենք եւ ունենք իմունիտետ: Շնորհակալ եմ այս ընթացքում մեզ ուղղված բոլոր բարեմաղթանքների համար:

Ես վերադառնում եմ լիարժեք աշխատանքի»,- գրել է վարչապետը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում