Վարչապետը մեկնաբանել է վերջին օրերին կորոնավիրուսից առողջացած քաղաքացիների թվի նվազումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նախկինում վիճակագրություն կազմելիս՝ կորոնավիրուսից առողջացած քաղաքացիների թիվը դուրս էր բերվում բոլոր դրական ախտորոշվածներից, իսկ ներկայումս դուրս է բերվում միայն ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներից։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո տեղի ունեցած բրիֆինգի ընթացքում՝ պատասխանելով հարցին, թե ինչն է պատճառը, որ վերջին օրերին Հայաստանում կորոնավիրուսից առողջացածների թիվը անհամեմատ ցածր է։

«Կարող եմ բերել իմ և իմ ընտանիքի օրինակը։ Մենք ասիմպտոմ ենք տանում հիվանդությունը և եթե այսպես շարունակվի, առողջանալու ենք առանց որևէ բժշկական միջամտության։ Բայց մեր տվյալը կարձանագրվի ընդհանուր պոզիտիվ ախտորոշվածների թվում, բայց չի հաշվառվի բուժվածների թվում, որովհետև մենք որևէ բուժում չենք ստանում։ Այսինքն՝ մենք հիվանդությունը տանում եք ասիմպտոմ, ինչպես հազարավոր այլ քաղաքացիներ և բուժումը տեղի է ունենում առանց բժշկական միջամտության։ Քանի որ այդ բուժումը չի արձանագրվում բժշկական փաստաթղթում, վիճակագրության պատճառը դա է»,- ասաց Փաշինյանը։

Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 11 817 դեպք, որոնցից 3513 -ն` առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 183: Արձանագրվել է մահվան ևս 69 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

Հայերեն English Русский

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում