Ա. Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիայի ստեղծած գեներատորների նկատմամբ մեծ հետաքրքրություն կա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան իր գիտական ներուժով փորձում է օգտակար լինելՀայաստանում կորոնավիրուսի համավարակի հաղթահարման գործին: Լաբորատորիայի մասնագետներն այս ընթացքում պատրաստել են օզոնային 20 գեներատոր, որոնք նախատեսված են փակ տարածքների, նաև բժշկական սարքավորումների ախտահանման համար:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսումԱ. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի տնօրեն Անի Ապրահամյանը նշեց, որ այդ ամենից հետո մեծ քանակությամբ արձագանքներ են ստացել: Շատերը հայտնել են, որ ցանկանում են ձեռք բերել հայ մասնագետների պատրաստած գեներատորները: Նա օզոնային գեներատորի գաղափարը հիշել է մի սփյուռքահայ բժշկի հետ խոսակցությունից, նրա հետ քննարկել են հարցը, բարեփոխել դիզայնն ու սկսել պատրաստման գործընթացը:

«Սարքեցինք, Առողջապահության նախարարությունից կանչեցինք, եկան տեսան, հավանության արժանացավ գաղափարը, և մենք մեր կողմից 20 հատ նվիրեցինք նախարարությանը: Հետո սկսվեց արձագանքների հոսքը տարբեր տեղերից, ինչն անսպասելի էր: Միջազգային շուկայում Չինաստանի արտադրության ավելի էժան տարբերակներ կան, սակայն ոգևորիչ էր այն, որ զանգահարում էին և ասում, որ հենց հայկական արտադրության են ցանկանում»,-ասաց Անի Ապրահամյանը: Նա նկատեց, որ սկզբում իրենք չեն մտածելարտադրության մասին: Իրենց մտքին այն է եղել, թեինչով այդ պահին օգտակար լինեն պետությանը, բայց արձագանքն այնքան մեծ է եղել, որ հիմա մտածում են արտադրանքի ուղղությամբ:

«Պահանջարկը կա, սակայն մենք դեռ պատրաստ չենք արտադրության, այժմ ուսումնասիրում ենք ենթակառուցվածքները: Հիմա քննարկումների փուլումենք»,- հավելեց Անի Ապրահամյանը:

Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան աշխատանք է տանում նաև ուլտրամանուշակագույն լամպեր ախտահանման գործընթացում կիրառելու համար: Այժմ թեստավորման փուլում են:

Հայերեն

ՀԾԿՀ-ում քննարկվել են կարգավորվող ընկերությունների ենթակառուցվածքների տարածական տվյալների՝ ազգային գեոպորտալին ինտեգրման հարցերը

Հայաստանը ներկայացնող մարմնամարզիկները սկսում են ելույթները Եվրոպայի առաջնությունում

ԱԺ նիստ

ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի միջև զորավարժությունների ժամկետը կրճատվել է Վաշինգտոնի խնդրանքով

Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքներին վարձակալության վարձավճարի մասնակի հատուցման ծրագիր

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Թբիլիսյան խճուղուց դեպի Շրջանցիկ թունել տանող ճանապարհահատվածում

«Ռոսսելխոզնադզոր»-ը հայտնել է, թե ինչ է ակնկալում Հայաստանից սահմանափակումների մեղմման կամ վերացման համար

Կրթական բաղադրիչի խթանումը անվտանգային մշակույթի ձևավորման առանցքային ուղղություններից է․ ՆԳ նախարար

14-ամյա հայ շախմատիստը Titled Tuesday առցանց մրցաշարում հաղթել է Մագնուս Կառլսենին

Եվրոպական ինդեքսներ - 18/08/26