Արցախ

Արցախի Նախագահն ընդունել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությանը

1 րոպեի ընթերցում

Արցախի Նախագահն ընդունել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությանը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 2-ին ընդունել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությանը՝ կառույցի ղեկավար Արմեն Մելիքբեկյանի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ողջունելով հյուրերին՝ նախագահ Հարությունյանը նշել է, որ ֆուտբոլի՝ որպես մասսայական մարզաձևի զարգացումը մշտապես գտնվում է Արցախի իշխանությունների ուշադրության կենտրոնում: Այդ համատեքստում նախագահ Հարությունյանը կարևորել է վերջին տարիներին Արցախում կառուցված մարզադաշտերի նշանակությունը, ֆուտբոլային տարբեր թիմերի աշխատանքը՝ նշելով, որ ՀՖՖ-ի հետ համարժեք փոխգործակցության պայմաններում այն որակական նոր զարգացում կունենա:

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը ևս ընդգծել է մարզաձևի զարգացման անհրաժեշտությունը և հավաստիացրել, որ այս առումով շարունակական են լինելու աջակցության տարբեր ծրագրերը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում