Արցախ

Ֆրանսուա Ռոշբլուանը շնորհավորել է Արցախի ԱԺ նախագահին

1 րոպեի ընթերցում

Ֆրանսուա Ռոշբլուանը շնորհավորել է Արցախի ԱԺ նախագահին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանին շնորհավորական ուղերձ է հղել Լուար շրջանի նախկին պատգամավոր,Ֆրանսիայի խորհրդարանի պատվավոր անդամՖրանսուա Ռոշբլուանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, ուղերձում, մասնավորապես, ասվում է.«Ուրախ եմ Ձեզ հղել իմ ջերմ ու անկեղծ շնորհավորանքները Ձեր՝ Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ:

Չեմ կասկածում, որ շատ արագ կկարողանանք սերտ հարաբերություններ հաստատել Ձեր խորհրդարանի և իմ նախագահած՝«Ֆրանկոֆոնիան Արցախում» կազմակերպության միջև:

Մաղթում եմ Ձեզ հաջողություններ Ձեր նոր պարտականություններում:

Արցախի հանդեպ ունեցած հարգանքներիս և հավատարմությանս հավաստիքով»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում