Գերիշխող դիրքի չարաշահումների առումով նախորդ տարի հարուցվել է 20 վարչական վարույթ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ)՝ գերիշխող դիրքի չարաշահման առումով հարուցված վարչական վարույթները 2019-ին էականորեն ավելի են եղել 2018-ի և 2017-ին հարուցված վարույթների համեմատ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝ «ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2019 թվականի գործունեության հաշվետվությունը» խորագրով խորհրդարանական լսումներում:

«Հակամրցակցային համաձայնությունների մասով 2017-2018 թթ. չեն եղել վարույթներ: 2019-ին եղել է երկու վարչական վարույթ: Ընդ որում, հակամրցակցային համաձայնությունները համարվում են մրցակցային ոլորտում ամենածանր խախտումները: Եվ այս խախտման մասին նույնիսկ արգելք կա ՀՀ սահմանադրությունում: Գերիշխող դիրքի չարաշահման առումով 2017 թվականին ունեցել ենք 5 վարույթ, 2018-ին՝ 3, 2019-ին՝ 20 վարույթ: Համակենտրոնացումների հայտարարագրում՝ համապատասխանաբար 43, 25 և 30 վարույթ: Չհայտարարգրված համակենտրոնացումներ՝ 23, 7 և 8»,-ասաց Գևորգյանը:

Անբարեխիղճ մրցակցության առումով, որը ամենատարածված իրավախախտումն է մրցակցության ոլորտում, 2017-ին եղել է 55, 2018-ին՝ 35, 2019-ին՝ 57 վարույթ:

ՏՄՊՊՀ-ն պետական մարմինների հակամրցակցային գործողությունների վերաբերյալ 2017 և 2018 թթ. ունեցել է 0 վարույթ, 2019-ին՝ 6 վարույթ: «Սա, կարծում եմ, շատ կարևոր հաղորդագրություն է ուղղված հասարակությանը, որ ինքնավար մարմինը սկսել է պրոցեսներ գեներացնել հենց պետական մարմինների կողմից մրցակցային օրենսդրության խախտում պարունակող գործողությունների դեմ»,-նշեց Գևորգյանը:

Նա նաև ընդգծեց, որ հանձնաժողովի աշխատանքը գնահատելու համար վերցրել են համաշխարհային տնտեսական ֆորումի չափանիշները, որը 12 հենասյուների վրա գնահատում է մրցակցության ազդեցությունը տվյալ երկրի տնտեսության վրա: Գևորգյանն անդրադարձավ դրանցից մի քանիսին: Օրինակ՝ գերիշխող դիրք ունեցող տնտեսավարողների ազդեցության ցուցանիշով Հայաստանը զբաղեցնում է 24-րդ հորիզոնականը: Հարևան երկրների նկատմամբ Հայաստանը գտնվում է բավականին բարելավված դիրքում:

«Մրցակցության վրա հարկերի և սուբսիդիաների խաթարող ազդեցության ցուցանիշով հանձնաժողովը 47-րդ հորիզոնականից տեղափոխվեց 35-րդ հորիզոնականը: Ծառայությունների ոլորտում մրցակցության բարելավման դիրքով Հայաստանը 41-րդ կետից իջավ 19-րդ կետ»,-ասաց Գևորգյանն ու հավելեց՝ այս ցուցանիշների բարելավումը միայն ու միայն հանձնաժողովի գործունեության հետ չի կապված, դա ամբողջ կառավարման համակարգի կատարած աշխատանքի արդյունք է:

Աննա Գրիգորյան

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում