Հասարակական

Կրթվել և ճիշտ օգտագործել մեդիագործիքները. հայկական շարժական կրթարանը շարունակում է ուղին

5 րոպեի ընթերցում

Կրթվել և ճիշտ օգտագործել մեդիագործիքները. հայկական շարժական կրթարանը շարունակում է ուղին

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարզերում ապրող պատանիներին մեդիագիտելիքներ, մեդիահմտություններ փոխանցելու նպատակով Գևորգ Հարությունյանը հիմնադրել է Հայաստանում առաջին շարժական կրթարանը՝ «Edu VanHub»-ը:

Մի խումբ կամավորների հետ Գևորգը շրջում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ուկրաինայի գյուղական համայնքներում և պատանիներին սովորեցնում մեդիագրագիտություն, ինչը, ըստ Գևորգի, հատկապես օգտակար է մեկուսացման օրերին:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Գևորգն ասաց, որ նախագիծը մեկնարկել է 2019 թվականին: «Edu VanHub»-ի կամավորները դասընթացներին անդրադաձել են որակյալ բովանդակություն ստեղծելու և այն համացանցում տեղադրելու եղանակներին, ինտերնետ գրագիտությանը, համացանցում որակյալ կրթություն գտնելուն, մեդիալրագրությանը և այլ թեմաների:

«Շարժական կրթարան ստեղծելու գաղափարն առաջացավ այն ժամանակ, երբ ընկերներիս հետ շրջիկ թատերախումբ էինք ստեղծել: Գնում էինք գյուղեր ու ներկայացումներ խաղում: Ես ծնվել եմ Երևանում, ապրել եմ մի քանի արտասահմանյան քաղաքներում ու չեմ կարողացել լավ հասկանալ գյուղի խնդիրները, իսկ թատերախմբի միջոցով տեսա, որ գյուղերում ապրող շատ տաղանդավոր պատանիներ երբեմն մեծ հնարավորություններ չունեն ծանոթանալու մշակութային իրադարձություններին, մեդիազարգացումներին և այլն»,-պատմեց Գևորգը:

2017-ին Հարությունյանը մասնակցել է Միլանում իրականացված «էրազմուս տաղանդ» դրամաշնորհային մրցույթին, որում զբաղեցրել է երրորդ տեղը և 2018-ին հիմնադրել է «garagErasmus4Yerevan»-ը հասարակական կազմակերպությունը, որի միջոցով դրամաշնորհ է ստացել ու իրականացրել շարժական կրթարանի գաղափարը:

Նա նշեց, որ ծրագրի առաջին փուլում ավտոբուսով գնացել են Լոռիի և Շիրակի մարզեր, հետո՝ Ուկրաինա: «Արձագանքն այնքան դրական էր, որ որոշվեց նախագիծը միջազգային դարձնել: Ես ցանկանում էի ցույց տալ, որ մենք կրթության ոլորտում կարող ենք աչքի ընկնել և սովորեցնել օտարներին, այնինչ սովորաբար մենք ենք գնում այլ երկրներ կրթություն ստանալու: Ընտրել էինք Ուկրաինան, որովհետև այն նույնպես հետխորհրդային երկիր է, ունի քաղաքական, սոցիալ-տնտեսական, կրթական և մի շարք այլ խնդիրներ»,-ասաց շարժական կրթարանի հիմնադիրը:

Ծրագրին մասնակցել է 250 պատանի՝ 100-ը Հայաստանից, 150-ը՝ Ուկրաինայից:

Գևորգի խոսքով՝ հեռանկարում նախատեսում են կրկին լինել Լոռիում և Շիրակում, այցելել այլ գյուղեր, քանի որ մեդիակրթության կարիք ունեն բոլորը: «Այս ոլորտում շատ են բացերը, շատ են մանիպուլացիաները, անկրթությունը: Ծրագիրը Հայաստանում շարունակելու համար տեղացի ներդրողների ենք փնտրում, իսկ միջազգային հարթակում կիրականացնենք՝ հենվելով միջազգային կազմակերպությունների դրամաշնորհային ծրագրերի վրա: Վստահ ենք, որ հաջողություն կունենանք»,-շեշտեց Հարությունյանը:

Խոսելով ծրագրի արդյունավետությունից՝ Գևորգն ասաց, որ հաղորդած գիտելիքները հատկապես անհրաժեշտ էին մեկուսացման շրջանում: «Հիշում եմ, որ կային մարդիկ, որոնք թերահավատորեն էին մոտենում օնլայն կրթությանը, բայց փաստացի կյանքը ցույց տվեց, որ դա անհրաժեշտ է: Դասընթացներին մասնակցած շատ երեխաներ սկսել են իրենց սեփական բլոգները վարել: Նրանցից շատերը պահպանում են մեզ հետ կապը, իսկ մենք մեր խորհուրդներով մշտապես աջակցում ենք նրանց: Կարծում եմ, որ այս վիճակը վաղ թե ուշ կավարտվի, բայց անվիճելի է այն, որ 21-րդ դարի մարդը պետք է կարողանա օգտվել մեդիագործիքներից: Անհրաժեշտ է ռիսկերը նախօրոք գնահատել, ինչը մեր ծրագրի նպատակներից է: Նախապես պետք է պատրաստ լինել այն փոփոխություններին, որոնք բերում է 21-րդ դարը: Պետք է չվախենալ մարտահրավերներից ու զարգացող տեխնոլոգիաներից, պետք չէ այս ամենը դիտարկել որպես հրեշ, որին հաղթել հնարավոր չէ, պետք է կրթվել և, մեդիագործիքները ճիշտ օգտագործելով, լինել պաշտպանված, գրագետ ու օգտակար և՛ քեզ, և՛ միջավայրին»,-ընդգծեց Գևորգ Հարությունյանը:

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները տրամադրել է Գևորգ Հարությունյանը

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Կրթություն

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Կրթություն

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

Կրթություն

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

Կրթություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում