Սպորտ

Մարիո Գյոտցեն ամռանը կհեռանա «Բորուսիա»-ից

1 րոպեի ընթերցում

Մարիո Գյոտցեն ամռանը կհեռանա «Բորուսիա»-ից

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի ֆուտբոլի ազգային թիմի և Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Մարիո Գյոտցեն ամռանը կհեռանա ակումբից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին գրում է Sky Germany-ին: Դորտմունդյան ակումբը և ֆուտբոլիստը համատեղ քննարկման արդյունքում են հասել նման որոշման:

Ավելի վաղ լուրեր կային, որ իտալական «Ռոմա»-ն բանակցում է գերմանացի հարձակվող Մարիո Գյոտցեի հետ: 2020 թ. ամռանն ավարտվում է Գյոտցեի պայմանագիրը «Բորուսիա»-ի հետ, և ֆուտբոլիստը կստանա ազատ գործակալի կարգավիճակ: Գերմանացի հարձակվողին իրենց կազմում են ուզում տեսնել նաև «Միլան»-ը և «Նապոլի»-ն:

Այս մրցաշրջանում Գյոտցեն «Բորուսիա»-ի կազմում մասնակցել է 19 խաղի, դարձել 3 գոլի հեղինակ:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

Կարդացեք հոդվածը` Français
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում