Պորտուգալիայի ֆուտբոլի առաջնությունը պաշտոնապես կվերսկսվի հունիսին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պորտուգալիայի ֆուտբոլի առաջնությունը պաշտոնապես կվերսկսվի հունիսի 3-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին գրում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ընդհատված առաջնության առաջիկա տուրը կշարունակվի հունիսի 3-7-ը:Մինչ առաջնության ընդհատումը մրցաշարային աղյուսակի առաջատարը «Պորտու»-ն էր 60 միավորով: Երկրորդ տեղում «Բենֆիկա»-ն է և եռյակը եզրափակում է «Բրագա»-ն:
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով մարտ ամսից դադարեցվել են եվրոպական մի շարք առաջատար երկրների առաջնությունները, բացառությամբ Բելառուսի առաջնության: Մինչ այս վաղաժամ ավարտվել են Մեքսիկայի Արգենտինայի, ՇոտլանդիայիԲելգիայի և Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնությունները:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը