Հայաստանում ՀՆԱ-ի աճը 2020-ի առաջին եռամսյակում կազմել է 3.8 տոկոս
1 րոպեի ընթերցում
![Հայաստանում ՀՆԱ-ի աճը 2020-ի առաջին եռամսյակում կազմել է 3.8 տոկոս](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/05/1016049.jpg)
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում այս տարվա առաջին եռամսյակում համախառն ներքին արդյունքը աճը նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ կազմել է 3.8 տոկոս:
«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած նախնական տվյալներից:
Համախառն ներքին արդյունքը ընթացիկ գներով կազմել է1 տրլն 267 մլրդ 150.8 մլն դրամ: Գյուղատնտեսությանը, անտառային տնտեսությանը և ձկնորսությանը ՀՆԱ կառուցվածքում բաժին է ընկել 4.7 տոկոսը՝ 59 մլրդ 576.9 մլն դրամ ծավալով , հանքագործական արդյունաբերությանը և բացահանքերի շահագործմանը՝ 3.5 տոկոսը՝ 43 մլրդ 856.7 մլն դրամ ծավալով, մշակող արդյունաբերությանը՝ 11.6 տոկոսը՝ 146 մլրդ 868.7 մլն դրամ ծավալով:
Շինարարությունը 2020 թվականի ՀՆԱ-ում կազմել է 3.1 տոկոսը՝ 39 մլրդ 641.0 մլն դրամ ծավալով, մեծածախ և մանրածախ առևտուր. ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգման ծավալը կազմել է 12 տոկոսը:
Կացության և հանրային սննդի կազմակերպումը կազմել է ՀՆԱ-ի 1.5 տոկոսը: Կրթությունը զբաղեցրել է 2.6 տոկոսը՝ 33 մլրդ 134.5 մլն դրամ ծավալով, Առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկումը՝ 5.9 տոկոսը՝ 75 մլրդ 277.2 մլն դրամով:
Աննա Գրիգորյան