Հասարակական

Արայիկ Հարությունյանը «Արարատ­-73» թիմի արձանախմբի գողության մասին զրուցել է ՀՀ ոստիկանապետի հետ

2 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանը «Արարատ­-73» թիմի արձանախմբի գողության մասին զրուցել է ՀՀ ոստիկանապետի հետ

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը «Արարատ-73» թիմի ֆուտբոլիստներին նվիրված արձանախմբի մի քանի արձանների գողության մասին զրուցել է ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի հետ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը , այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ԿԳՄՍ նախարարը։

«Քիչ առաջ տեղեկացա «Արարատ-73» թիմի ֆուտբոլիստներին նվիրված արձանախմբի մի քանի արձանների գողության մասին: Զրուցել եմ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի հետ: Հույս եմ հայտնել, որ անհայրենիք հանցագործները, որոնք կատարել են սույն արարքը, շուտ կբացահայտվեն ու կպատժվեն»,- գրել է Արայիկ Հարությունյանը։

«Արարատ-73»-ի հաղթանակներին նվիրված արձանախմբի մի քանի արձանների գողության փաստով ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գողացել են «Արարատ­-73»-ին նվիրված արձանախմբի մի քանի արձան: Հանցագործները պոկել և տարել են երրորդ շարքում տեղադրված Նիկիտա Սիմոնյանի, Ռոբերտ Ծաղիկյանի, Օնիկ Աբրահամյանի, Հարություն Քեհեյանի արձանները:

Արձանախումբը տեղադրվել էր 2016 թվականին և նվիրված է «Արարատ-73»-ի փառահեղ հաղթանակներին:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում