Հասարակական

Պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել Քոչարյանի խափանման միջոցի հարցով

1 րոպեի ընթերցում

Պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել Քոչարյանի խափանման միջոցի հարցով

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ, պաշտպան Հայկ Ալումյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել նախագահի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ։

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Քոչարյանի փաստաբանական թիմի տարածած հայտարարությունից։ Բողոքը վերաքննիչ քրեական դատարան մուտքագրվել է մայիսի 19-ին։

Քոչարյանի փաստաբանական թիմն ավելի վաղ ստացել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու վերաբերյալ։ Որոշումը բաղկացած է 92 էջից։ Պաշտպանական կողմը համաձայն չէր որոշման հիմքերի հետ։

Մայիսի 13-ին դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն ընդհանրապես վերացնելու, գրավ կամ անձնական երաշխավորություն կիրառելու վերաբերյալ պատշպանների միջնորդությունները։

Քոչարյանն ապրիլի 28-ին տեղափոխվել էր Իզմիրլյան բժշկական կենտրոն՝ հետազոտություն անցնելու համար։ Նա մայիսի 12-ին վիրահատվել էր։

ՀՀ երկրորդ նախագահը կալանքի տակ է 2019 թվականի հունիսի 25-ից։ Նա մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ։

Կարեն Խաչատրյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում