Հասարակական

Քոչարյանը գտնվում է ստացիոնար բուժման մեջ․ դատական նիստը հետաձգվեց

2 րոպեի ընթերցում

Քոչարյանը գտնվում է ստացիոնար բուժման մեջ․ դատական նիստը հետաձգվեց

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մայիսի19-ին դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դատական նիստին ներկա չէր Քոչարյանը։

Իզմիրլյան բժշկական կենտրոնից դատարանը տեղեկանք է ստացել, որում նշված է, որ Քոչարյանը գտվում է ստացիոնար բուժման մեջ և չի կարող ներկայանալ մայիսի 19-ի դատական նիստին։

«Հաշվի առնելով, որ ամբաստանյալի բացակայությամբ գործի քննությունը չի կարող շարունակվել, մայիսի 19-ի դատական նիստը հետաձգվում է»,- ասաց Դանիբեկյանը։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 26-ին ժամը 13։00-ին։

Մայիսի 13-ին դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն ընդհանրապես վերացնելու, գրավ կամ անձնական երաշխավորություն կիրառելու մասին պատշպանների միջնորդությունները։

Քոչարյանը կալանքի տակ է 2019 թվականի հունիսի 25-ից։ Նա մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Երկրորդ նախագահը ապրիլի 28-ին տեղափոխվել էր Իզմիրլյան բժշկական կենտրոն՝ հետազոտություն անցնելու համար։ Նա մայիսի 12-ին վիրահատվել էր։

Գործով անցնում են նաև 2008-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը, 2008-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովը և 2008-ին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը։

Կարեն Խաչատրյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում