Հասարակական

Երեխաներն օրը երկու անգամ հեռավար կջերմաչափվեն․ մանկապարտեզներում կգործեն նոր կանոններ

5 րոպեի ընթերցում

Երեխաներն օրը երկու անգամ հեռավար կջերմաչափվեն․ մանկապարտեզներում կգործեն նոր կանոններ

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի բոլոր մանկապարտեզներում մայիսի 18-ին և 19-ին կիրականացվեն ախտահանման աշխատանքներ, որոնք ամենօրյա բնույթ կկրեն այնքան ժամանակ, քանի դեռ պահպանվում է արտակարգ դրությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը։

«Մանկապարտեզները բացվելու են մայիսի 20-ից և գործելու են հատուկ կանոնակարգով։ Աշխատանքային օրվա ավարտից հետո կախտահանվեն բոլոր մանկապարտեզներն ու այն տարածքները, որտեղ երեխաները շփում կունենան։ Մշակվել են անվտանգության բոլոր կանոնները, որոնցով մենք պետք է առաջնորդվենք, այսինքն՝ սկսած մանկարապարտեզի բակային տարածքների նշագրումից, որպեսզի ծնողները պահպանելով սոցիալական հեռավորությունը երեխային բերեն մանկապարտեզ։ Բացառում ենք ծնողներից որևէ մեկի մուտքն այնտեղ։ Երեխաներին կդիմավորեն մանկապարտեզների աշխատակիցները, հեռավար ջերմաչափում կանեն, ինչից հետո միայն կթողնեն շենք մտնել։ Ջերմաչափում կիրականացվի նաև օրվա վերջում՝ տուն գնալուց առաջ»,- նշեց Վիրաբյանը։

Նրա խոսքով՝ երեխաներին մանկապարտեզ տանելու համար առաջնահերթություն է տրվել այն ծնողներին, ովքեր գործնականում չեն կարողանում ապահովել երեխաների խնամքը տանը՝ կապված իրենց աշխատանքի հետ, որը հնարավոր չէ իրականացնել հեռավար կերպով։

Մանկապարտեզ գնալու առաջնահերթություն են ունենալու այն երեխաները, որոնց ծնողներն աշխատում են, աշխատում է միայն մայրը կամ սոցիալապես անապահով ընտանիքի երեխաներ են։

«Երևանի 161 մանկապարտեզից նախնական հարցումներ են արվել մոտ 31 հազար ծնողի և նրանցից մոտ 11 հազարը գտնվում են այս կարգավիճակներից մեկում ու ցանկություն են հայտնել երեխային մանկապարտեզ տանել։ Հորդորում ենք բոլոր ծնողներին ցոցաբերել համբերություն, որպեսզի մեկ մուտքով մոտ 80-100 երեխա կարողանա մուտք գործել մանկապարտեզ։ Խմբերում այս պարագայում լինելու է 8-10 երեխա, այսինքն մենք կկարողանանք պահպանել անվտանգության բոլոր կանոնները»,- ընդգծեց Վիրաբյանը։

Երևանի քաղաքապետի տեղակալը շեշտեց, որ մանկապարտեզներում որոշ ժամանակով չեն լինի այն խաղատեսակները և խաղալիքները, որոնց վրա վարակը կարող է երկար մնալ։ Հրաժարվելու են նաև այն միջոցառումներից, որոնք ենթադրում են երեխաների սերտ շփում։

Վիրաբյանը նշեց, որ մանկապարտեզների աշխատակիցներից մոտ 20-22 տոկոսը գտնվում է ռիսկային խմբում և, բնականաբար, նրանք աշխատանքի չեն գնա։

«Այդ աշխատակիցները շարունակելու են վճարվել այնպես, ինչպես մինչ այս պահը՝ կստանան 100 տոկոս աշխատավարձ։ Թիրախային խմբի դայակներին և դաստիարակներին կփոխարինեն իրենց այլ գործընկերներ։ Այն աշխատակիցները, ովքեր իրենց իսկ ապահովության համար չեն ցանկանա աշխատանքի գնալ՝ կվճարվեն հարկադիր պարապուրդի համար»,- ասաց Վիրաբյանը։

Նա տեղեկացրեց, որ այսօր առավոտյան խորհրդակցություն են ունեցել վարչական շրջանների համապատասխան բաժինների աշխատակիցների հետ, և նրանց տրվել են հստակ հանձնարարականներ։

Անդրադառնալով երեխաներին տրվող սննդին՝ Երևանի քաղաքապետի տեղակալը նշեց, որ բազմաթիվ քննարկումների արդյունքում եկել են այն եզրահանգման, որ սնունդը կլինի այնպես, ինչպես նախկինում, բնականաբար, կանոնների որոշակի խստացմամբ։

«Այսօր ես քննարկում եմ ունեցել քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մանկապարտեզներին սննդի մատակարարների հետ։ Նրանց հետ մշակել ենք աշխատանքային նոր ձևաչափ․ որոշ սննդատեսակների դեպքում արվել են փաթեթավորման փոփոխություններ՝ սնունդն ավելի անվտանգ դրաձնելու համար։ Կիրառվում են նաև մի շարք այլ նորմեր, որոնք մեզ կպաշտպանեն համավարակից»,- նշեց Վիրաբյանը։

Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

Մանկապարտեզները կգործեն 2020 թվականի մայիսի 20-ից՝ պահպանելով հատուկ կանոններ։

Լիլիթ Դեմուրյան

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Կրթություն

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Կրթություն

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

Կրթություն

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

Կրթություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում