Հայաստանը չի բանակցելու զենքի սպառնալիքի ներքո. Փաշինյանը՝ սահմանային իրավիճակի մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅՍԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատում է, որ հակառակորդի հետ սահմանը, ինչպես տասնյակ տարիներ առաջ, այնպես էլ հիմա լարված է, սակայն հիմա ի տարբերություն նախորդող շրջանի, շատ ավելի հանգիստ է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանը նման տեսակետ հայտնեց առցանց ասուլիսում՝ պատասխանելով լրագրողի հարցին:

Լրագրողը մասնավորապես նշել էր, որ վերջին ամիսներին հայ-ադրբեջանական սահմանը լարված է, մի քանի օր առաջ հակառակորդը խոշոր տրամաչափի զենքերից կրակել էր Տավուշի Բերքաբեր գյուղի ուղղությամբ, վնասել բնակելի տներ: Նա հետաքրքրվել էր, թե ինչպես է պետությունը պատրաստվում հակազդել այդ գործողություններին: Փաշինյանը նկատեց՝ հայ-ադրբեջանական սահմանը վերջին տասնյակ տարիներին լարված է:

«Եվ այդ իրավիճակը կառավարելի պահելու գործիքակազմը շարունակում է մնալ նույնը՝ զինված ուժերի մարտունակությունը և մեր համախմբվածությունը, ուժեղությունը, քաղաքական- բանակցային-դիվանագիտական եղանակները: Մենք մի բան ենք ասել՝ Հայաստանը չի բանակցելու զենքի սպառնալիքի ներքո: Եվ մենք կարծում ենք, որ Արցախի հարցը ուժային լուծում չունի: Սահմանը լարված է, և եթե ուզում եք համեմատենք, ի տարբերություն նախորդող շրջանի, հիմա սահմանը շատ-շատ ավելի հանգիստ է՝ բոլոր առումներով»,-ասաց վարչապետը:

Աննա Գրիգորյան

Հայերեն Русский

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին